Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-20113 -05.12.2017-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-340 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 3-րդ պարբերությունից հանել «մաքսային» բառը եւ վերջին նախադասությունը.

2) 4-րդ պարբերությունում «բեռնամաքսային հայտարարագիր» բառերը փոխարինել «հայտարարագիր» բառով, «մաքսային» բառից հետո լրացնել «կամ հարկային մարմին» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով.

3) 5-րդ պարբերությունում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 5-րդ հոդվածում «գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը փոխարինել «պարզաբանումները օրենքով սահմանված կարգով տրամադրում է հարկային կամ մաքսային մարմինը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից: