Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածից հանել «եւ իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Ձեռնարկությունների եւ ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով.
«Հոդված 13.1. Գովազդի տեղադրման համար վճարները
Համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար վճարվում է տեղական տուրք՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ (գովազդային վահանակ) տեղադրելու համար վճարում են ճանապարհային հարկ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: