Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-20117 -05.12.2017-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը «բաղկացած է» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքից» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) հանել «հարկային գաղտնիք» եւ «հարկային վարչարարություն» հասկացությունների սահմանումները, իսկ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների սահմանումից հանել «պարտադիր այլ» բառերը,

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կիրառվող հասկացությունները սույն օրենքում կիրառվում են օրենսգրքում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 3. Օրենքի 5.1-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Հարկային մարմնի խնդիրները

Հարկային մարմնի խնդիրներն են`

1) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստելը,

2) Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքներին եւ հարկային հարաբերությունները կարգավորող, ինչպես նաեւ հարկային մարմնին լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` հարկային մարմնի համար սահմանված պարտականությունների եւ գործառույթների կատարումը, լիազորությունների իրականացումը,

 3) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը եւ իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային եւ իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

4) oրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը:»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին կետով.

«1.1) Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները.»,

2) ուժը կորցրած ճանաչել 9-րդ եւ 10-րդ կետերը:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «Հարկային մարմիններն են`» բառերը փոխարինել «Սույն օրենքի կիրառության իմաստով հարկային մարմիններն են`» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ մասով.

«3.1. Հարկային մարմնի  համակարգում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ այլ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մասնագիտացված պետական ոչ առեւտրային կազմակերպություններ:»:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկային մարմնի գործառույթներն են.

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հարկային վարչարարության իրականացումը`

ա. հարկ վճարողների հաշվառումը.

բ. հարկ վճարողների սպասարկումը,

գ. հարկ վճարողների հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառումը.

դ. հարկային հսկողության իրականացումը եւ հարկային հսկողության հարակից ընթացակարգերի կիրառումը,

ե. հարկային իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը.

զ. հարկային պարտավորությունների կատարման ապահովումը.

է. հարկային վեճերի լուծումը,

2) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը,

3) հարկային հարաբերությունները կարգավորող, ինչպես նաեւ հարկային մարմնին լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացումը:»,

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Սույն մասով սահմանված լիազորությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները:»:

Հոդված 8. Օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 9. Օրենքի 11.1-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) հարկային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով տալիս է հանձնարարագրեր, հրամաններ, կայացնում է որոշումներ.»,

2) 11-րդ կետում «գանգատարկման» բառը փոխարինել «բողոքարկման» բառով,

3) 14-րդ կետում «սույն օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով:

Հոդված 10. Օրենքի 11.2-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք»,

2) 4-րդ կետից հանել «ծառայության» բառը:

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13 եւ 14 կետերով.

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) վերնագրում «հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման» բառերը փոխարինել «նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման» բառերով,

2) 1-ին մասը «հարկային մարմնի» բառերից հետո լրացնել «նյութական խրախուսման եւ» բառերով,

3) 2-րդ մասում`

ա. 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները եւ եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետեւանքով պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից եւ դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից (այսուհետ` լրացուցիչ գումարներ)» բառերը փոխարինել «ստուգման ակտով կամ ուսումնասիրության արձանագրությամբ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտով արձանագրված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պետական հարկերի եւ պետական վճարների մասով վճարման ենթակա հարկի եւ (կամ) վճարի գումարների, ինչպես նաեւ հարկային պատասխանատվության տեսակներից տույժերի եւ տուգանքների (բացառությամբ սույն  մասի 2-րդ կետում նշված դեպքի) գումարների (այսուհետ` լրացուցիչ գումարներ)» բառերով,

բ. 1-ին կետի երկրորդ պարբերությունը «(առանց լումաների)» բառերից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով» բառերով եւ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը,

գ. 1-ին կետի երրորդ եւ չորրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած,

դ. 3-րդ կետը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» բառերից առաջ լրացնել «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված տուգանքների, ինչպես նաեւ» բառերով,

4) 3-րդ մասի 4-րդ կետում «օրենսդրությամբ» բառերը փոխարինել «հարկային օրենսգրքով» բառերով:

Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.1-րդ հոդվածով`

«Հոդված 29.1 Հարկային ծառայողների ծառայողական վկայականը եւ անձնական գործը

1. Հարկային ծառայողներին, տրվում է ծառայողական վկայական, որի ձեւը եւ տրամադրման կարգը հաստատում է վերադաս հարկային մարմնի ղեկավարը:

2. Հարկային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է վերադաս հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումը: Հարկային ծառայողների անձնական գործի վարման կարգը հաստատում է վերադաս հարկային մարմնի ղեկավարը:»:

Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ կետը:

Հոդված 15. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) 4-րդ մասում «6-7-րդ կետերով» բառերը փոխարինել «6-րդ կետով» բառերով:

2) 8-րդ մասում «ծառայության» բառը փոխարինել «մարմնի» բառով:

Հոդված 16. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43.1-րդ հոդվածը:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: