Հոդված 1. «Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» 2013 թվականի հունիսի 20-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 1-ին կետում ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան» բառերով,
2) 4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից: