Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 89-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին ենթակետը «միջին ծանրության» բառերից առաջ լրացնել «ոչ մեծ ծանրության հանցագործության համար` առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին ենթակետը «միջին ծանրության» բառերից առաջ լրացնել «ոչ մեծ կամ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի սանկցիայում «չորս տարի ժամկետով, կամ» բառերը փոխարինել «չորս տարի ժամկետով`» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 183-րդ հոդվածի առաջին մասի սանկցիան «երեք ամիս ժամկետով» բառերից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 186-րդ հոդվածի երրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6. Օրենսգիրքը 225-րդ հոդվածից հետո լրացնել նոր` 2251 հոդվածով, հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 2251 . Անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ միջոցառում կազմակերպելը, անցկացնելը, այդ միջոցառումներին մասնակցելուն ուղղված հրապարակային կոչերը
1. Անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ միջոցառում կազմակերպելը, անցկացնելը կամ այդ միջոցառումներին մասնակցելուն ուղղված հրապարակային կոչերը`
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Անօրինական հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչերը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ երեք ամիս ժամկետով:
Հոդված 7. Օրենսգիրքը 258-րդ հոդվածից հետո լրացնել նոր` 2581 հոդվածով, հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 2581 Հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանցակտիվորեն մասնակցելը
Խմբային այնպիսի ապօրինի գործողություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը, այն է` առաջացրել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կապի կազմակերպությունների կամ տրանսպորտի աշխատանքի խանգարում եւ զուգորդված են իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին բացահայտորեն չհնազանդվելու հետ, կամ, եթե բացակայում են ավելի ծանր հանցագործության հատկանիշներ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 270-րդ հոդվածի վերնագիրը եւ դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը կամ կեղծելը»:
Հոդված 9. Օրենսգրքի 292-րդ հոդվածի երրորդ մասից հանել «296-րդ,» բառը:
Հոդված 10. Օրենսգրքի 296-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում «խոշոր վնաս» բառերը փոխարինել «զգալի վնաս» բառերով:
Նույն հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) բնության հատուկ պահպանվող տարածքներում,
3) խոշոր վնաս պատճառելով,
4) Հայաստանի Հանրապետության «կարմիր գրքում» գրանցված ծառատեսակների կամ բուսածածկի նկատմամբ,
5) կրկին անգամ`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի խամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Նույն հոդվածը լրացնել երրորդ եւ չորրորդ մասերով, հետեւյալ խմբագրությամբ.
«3. Նույն արարքները, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս`
պատժվում են կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիստապատիկից երկուհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
Հոդված 11. Օրենսգրքի 316-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողականպարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
3. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:»:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: