Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում՝
1) 2-րդ եւ 7-րդ մասերում «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը» փոխարինել «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով» բառերով,
2) 18-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«18. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառումը տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա (բացառությամբ «Մաքսային տարանցում» եւ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման եւ ամրագրման գործառույթ է, որի հետեւանքով տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառման վկայագրի վրա, բացի հաշվառման տվյալներից, հայերենով եւ անգլերենով նշվում է նաեւ «Օտարման հիմք չէ» գրառումը) եւ (կամ) հաշվառման համարանիշ, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր մինչեւ 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում հաշվառման վկայագիր եւ համարանիշեր չեն տրվում:»,
3) 19-րդ մասում ««ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող այլ մաքսային ռեժիմներով կամ Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործվելու» բառերը փոխարինել ««Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող այլ մաքսային ընթացակարգերով կամ Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործվելու» բառերով,
4) 21-րդ մասում ««Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով» բառերով, իսկ 22-րդ, 23-րդ եւ 24-րդ մասերում «ռեժիմով» բառը՝ «ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Ժդ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժդ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան վճարված չէ Հայաստանի Հանրապետություն (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործող (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպված)՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը:»,
2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերված` առանց ճանապարհային հարկի վճարումը կամ արտոնությունը հավաստող փաստաթղթի երթեւեկող տրանսպորտային միջոցի երթեւեկությունը դադարեցվում է մինչեւ օրենքով սահմանված կարգով եւ չափով սահմանված ճանապարհային հարկի եւ դրա վճարումն ուշացնելու համար նախատեսված տույժերի վճարումը հավաստող անդորրագրեր ներկայացնելը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: