Armenian ARMSCII Armenian
Կ-20130-05.12.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածում`

1) «ապրանքների ներմուծման համար մաքսային սահմանին վճարման ենթակա հարկերի, մաքսատուրքերի եւ մաքսավճարների վրա»  բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ համարվող պետություններից ապրանքների ներմուծման համար հարկային մարմիններին վճարման ենթակա հարկերի, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ չհամարվող պետություններից ապրանքների ներմուծման համար` մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի, մաքսատուրքերի եւ մաքսավճարների վրա» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անկախ սույն հոդվածի երկրորդ նախադասության դրույթներից` Կենտրոնական բանկը ազատվում է հարկերից, տուրքերից, մաքսատուրքերից եւ մաքսավճարներից թղթադրամների, մետաղադրամների (այդ թվում` հուշադրամների), ինչպես նաեւ բանկային ոսկու եւ արժութային արժեքների ներմուծման դեպքում` անկախ ներմուծման պահին ներմուծվող թղթադրամը կամ մետաղադրամը (այդ թվում` հուշադրամը) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրված լինելու հանգամանքից:»:

Հոդված 2. Օրենքի 60-րդ հոդվածից հանել «հրահանգները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: