Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում չի գանձվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: