Կ-20134 -05.12.2017-ՏՀ-011/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-247-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը, 6-րդ հոդվածի 1-ին մասը «Եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, շահութահարկի» բառով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը «Եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատիրոջ եւ նոտարի շահութահարկի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Անձնավորված հաշվառմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ` «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի.».
2) 8-րդ եւ 9-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) անձնավորված հաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեւավորված եւ ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շահութահարկի հաշվարկ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ, եկամտային հարկի հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված անձնավորված (պարզեցված) հաշվարկներ.
9) գրանցման հայտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեւավորված եւ ներկայացված` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ֆիզիկական անձին հարկային մարմնում գրանցելը, նրանց անձնական տվյալներում փոփոխություններ կատարելն ապահովող էլեկտրոնային փաստաթուղթ.»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` «եկամտային հարկ» բառերից հետո լրացնել «, շահութահարկ» բառով:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ. ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացված` շահութահարկի հարկման բազա (մինչեւ 2018 թվականը` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ) համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարված շահութահարկի (մինչեւ 2018 թվականը` եկամտային հարկի) չափը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում եւ կարգով շահութահարկը (եկամտային հարկը) չվճարելու եւ սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը եւ տարին,».
2) 3-րդ կետի «ե» ենթակետում «եկամտային հարկի» բառերը փոխարինել «շահութահարկի» բառով եւ հանել «(միայն անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)» բառերը.
3) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) դեպքում նաեւ`
ա. այդ գործունեության տեսակներով զբաղված համարվելու ժամանակահատվածի սկիզբը եւ ավարտը,
բ. վճարված շահութահարկի չափը` ըստ ամիսների,
գ. վճարված սոցիալական վճարի չափը` ըստ ամիսների,
դ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը եւ տարին.».
4) 5-րդ կետի «բ» ենթակետում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով.
5) 5-րդ կետի «գ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին)» բառերը, իսկ «սոցիալական հատկացումների» եւ «սոցիալական հատկացումներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «կուտակային հատկացումների» եւ «կուտակային հատկացումներ» բառերով.
6) 5-րդ կետի «դ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «4-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասում «Գործատուները» բառը փոխարինել «Բացառությամբ սույն մասում նշված դեպքերի՝ գործատուները» բառերով, իսկ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը։»։
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «(պարզեցված)» բառը, իսկ «ապրիլի 15-ը» բառերը փոխարինել «ապրիլի 20-ը» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց ներկայացրած հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ տարվա ընթացքում իրենց ստացած շահութահարկի հարկման բազա եւ եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների, այդ եկամուտներից պահված շահութահարկի (եկամտային հարկի), իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաեւ հաշվարկված եւ պահված սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: