Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-243-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետում «կատարելու» բառը փոխարինել «կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային հարկ (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկային արտոնություններից.».
3) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1 2018 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների՝ անձը վճարել է շահութահարկ:».
4) 5-րդ մասը «հարկ» բառից հետո լրացնել «կամ շահութահարկ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետի «գ» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ. շահութահարկի հարկման բազա (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ) համարվող եկամտի (եթե առկա է), հաշվարկված եւ վճարած շահութահարկի (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի) չափը, հարկը վճարելու օրը, ամիսը եւ տարին.».
2) 4-րդ կետի «բ» պարբերությունում «եկամտային հարկի» բառերը փոխարինել «շահութահարկի (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի)» բառերով.
3) 6-րդ կետում «արտոնագրային վճար» բառերը փոխարինել «արտոնագրային հարկ (մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: