Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀO-176-Ն oրենքի 17.1-րդ հոդվածի 10-րդ մասում՝ «0,15» թիվը փոխարինել «0,075» թվով, իսկ «365» թիվը` «730» թվով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Օրենքի 17.1-րդ հոդվածով սահմանված տույժը վճարում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում` նաեւ այն դեպքում, եթե տույժերի հաշվարկը սկսվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռեւս չավարտված տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվում է մինչեւ հաշվարկի 365-րդ օրը լրանալը: