Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «պաշտոնատար անձի վրա» բառերից հետո լրացնել «, իսկ պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից պետական տուրք գանձող մարմնում ստուգմամբ հայտնաբերելու դեպքում (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ համարվող ծառայությունների կամ գործողությունների դեպքում` առաջին տարեկան պետական տուրքի մասով)` պետական տուրք գանձող մարմնի վրա» բառերով:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) «0,15» թիվը փոխարինել «0,075» թվով, իսկ «365» թիվը` «730» թվով,
2) առաջին պարբերությունը «նրանցից» բառերից հետո լրացնել «(իսկ պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից պետական տուրք գանձող մարմնում համալիր հարկային ստուգմամբ հայտնաբերելու դեպքում` պետական տուրք գանձող մարմնից)» բառերով,
3) երկրորդ պարբերությունը «անձինք» բառերից հետո լրացնել «(պետական տուրք գանձող մարմինները)» բառերով, իսկ «ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «ակտի ամսաթվին հաջորդող տաս օրվա ընթացքում» բառերով,
4) երրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տարեկան պետական տուրք վճարողները սահմանված ժամկետում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող տաս օրվա ընթացքում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Օրենքի 35-րդ հոդվածով սահմանված տույժը վճարում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում` նաեւ այն դեպքում, եթե տույժերի հաշվարկը սկսվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռեւս չավարտված տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվում է մինչեւ հաշվարկի 365-րդ օրը լրանալը: