ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակը ներկայում եւ ապագայում մարդու բարեկեցության, հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման, տնտեսական եւ էկոլոգիական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի, ռեժիմի եւ որակի ջրային ռեսուրսների մատչելիության ապահովումն է:
Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջներից բխող` ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները հետեւյալ ուղղություններով.
1) ջրային ռեսուրսների կայուն կառավարում.
2) ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության գերակայություններ.
3) ջրային ռեսուրսի հաշվառում եւ գնահատում.
4) ջրային ռեսուրսների առաջարկի եւ պահանջարկի ձեւավորում.
5) ջրավազանային կառավարման հետ կապված հարաբերություններ:
Հոդված 3. Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենքի օրենսդրական հիմքերը
Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.
ջրային ռեսուրսների կայուն կառավարում՝ այնպիսի կառավարում, որն ապահովում է մարդկանց, ներկա եւ ապագա սերունդների հիմնական կարիքները, բարեկեցության բարելավումն ու ջրաէկոհամակարգերի պահպանումը` չվտանգելով ազգային ջրային պաշարը.
ջրային ռեսուրսների թափանցիկ եւ մասնակցային կառավարում` ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի այնպիսի կառավարում, որոնց վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը բաց է եւ տեսանելի հասարակության բոլոր խավերի համար եւ հասանելի է նրանց մասնակցությունը այդ գործընթացին.
մարդկանց հիմնական կարիքներ՝ մարդու գոյատեւման եւ կենցաղի առաջնային նվազագույն կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ պահանջվող որակի ջուր.
ռիսկերի կարգավորում՝ ռիսկի հայտնաբերման, վերլուծության, գնահատման, դիտարկման եւ հակադարձման կարգավորման խնդիրներին ուղղված քաղաքականության, ընթացակարգի եւ միջոցառումների համակարգված իրականացում:
Հոդված 5. Օրենքի խնդիրները
Սույն օրենքի խնդիրներն են`
1) ապահովել ջրային ռեսուրսների մատչելիության գնահատման, ազգային ջրային պաշարի բնութագրման, ջրային ռեսուրսների առաջարկի եւ պահանջարկի ձեւավորման գործընթացի իրականացումը.
2) սահմանել ջրային ռեսուրսների օգտագործման գերակայությունները.
3) ներդնել ջրավազանային կառավարման սկզբունքները, կազմել ջրավազանային կառավարման պլանները եւ նախապատրաստել Ջրի ազգային ծրագրի հիմքերը:
Հոդված 6. Ջրի ազգային քաղաքականության սկզբունքները
Ջրի ազգային քաղաքականությունը ապահովում է հետեւյալ սկզբունքների իրականացումը.
1) բնակչության հիմնական կենսական կարիքների ապահովումը.
2) ներկա եւ ապագա սերունդների լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներով ապահովումը (քանակ եւ որակ).
3) բնակչության կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ պահանջվող որակի ջրապահանջի ապահովումը.
4) բնակչության հատկապես սոցիալապես անապահով խավի հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ պահանջվող որակի ջրի մատչելիության ապահովումը.
5) բնակչության մեջ ջրի խնայողաբար օգտագործման վերաբերմունքի դաստիարակումը եւ ձեւավորումը, ջրի խնայողաբար օգտագործման խրախուսման տնտեսական եւ ֆինանսական մեխանիզմների մշակումը եւ կիրառումը.
6 ) «առաջարկն է ձեւավորում պահանջարկը» սկզբունքի կիրառումը.
7) ելնելով պահանջարկից` ջրային ռեսուրսների կարգավորման խնդիրների ձեւավորումը (ներառյալ` ջրամբարների զարգացումը).
8) երկրի զարգացման շահերից բխող տարբերակված եւ ճկուն սակագնային քաղաքականության մշակումը եւ կիրառումը.
9) Սեւանա լճի` որպես սոցիալական, տնտեսական, բնապահպանական արժեքների եւ բնության մշակութային ժառանգության, պահպանությունն ու վերականգնումը.
10) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցման փուլային միջոցառումների մշակումը եւ կիրառումը` ելնելով ջրավազանի նշանակությունից.
11) շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության ապահովումը.
12) «աղտոտողն է վճարում» եւ «օգտագործողն է վճարում » մեխանիզմի կիրառումը.
13) ջրային ռեսուրսների պահպանության, կառավարման եւ օգտագործման ոլորտներում մարդկային եւ տեխնոլոգիական հզորությունների զարգացման ապահովումը.
14) ջրային ռեսուրսների օգտագործման եւ ջրային ավազան վնասակար նյութերի ու միացությունների արտանետման համար վճարների գանձումից հավաքագրված գումարների մասնահանման միջոցով ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցող գործողությունների իրականացման համապատասխան ֆինանսական հենքի ապահովումը եւ ոլորտում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումը.
15) պետական ջրային կադաստրի վարման ապահովումը.
16) անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում միջազգային ընդունված պարտավորությունների կատարման եւ համագործակցության զարգացման ապահովումը.
17) ջրի ազգային քաղաքականության ոլորտում օրենքով սահմանված կարգով տեղեկատվության մատչելիության ապահովումը:
Հոդված 7. Ջրային ռեսուրսների կառավարման սկզբունքները
Ջրային ռեսուրսների կառավարումն ապահովում է հետեւյալ սկզբունքների իրականացումը.
1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գիտական հիմնավորվածությունը.
2) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված գնագոյացման կարգավորման, խթանման եւ այլ չափանիշների կիրառումը.
3) ռիսկերի կարգավորման կիրառման ապահովումը.
4) բնապահպանական, մշակութային, սոցիալական եւ տնտեսական արժեքների համալիր գնահատմամբ ջրային ռեսուրսների կառավարման իրականացումը.
5) ջրային ռեսուրսների ազատ հոսքի կուտակումը եւ տեղափոխումը արհեստական ջրամբարների ու պատվարների կառուցմամբ.
6) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում իրավական ակտերով սահմանված նորմերին եւ ստանդարտներին համապատասխանող որակով հետզհետե շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը.
7) ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի թափանցիկ եւ մասնակցային կառավարումը, ինչպես նաեւ գենդերային քաղաքականության սկզբունքների իրականացումը.
8) ջրավազանային կառավարման մակարդակով ջրային ռեսուրսների ջրառատության, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների սպառողական եւ ոչ սպառողական արժեքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխման, վերաբաշխման եւ գնագոյացման ապահովումը.
9) անդրսահմանային ջրային ռեսուրսների եւ ջրահոսքերի կառավարումը:
Հոդված 8. Ջրի ազգային ծրագրի մշակման սկզբունքները
1. Ջրի ազգային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ներկայացնում է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի առաջարկվող կառավարման կարճաժամկետ ծրագիրը, նախագծերի եւ ծրագրերի նկարագրությունները, ծախսերն ու օգուտները եւ դրանց բաշխվածությունը:
2 .Ծրագիրը ներկայացնում է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի առաջարկվող կառավարման միջնաժամկետ ծրագիրը, հաշվարկելի նախագծային եւ ծրագրային նկարագրությունները, ծախսերն ու օգուտները եւ դրանց բաշխվածությունը:
3. Ծրագրում ներկայացվում են ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերիու կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ (մինչեւ 15 տարի) նախատեսվող բոլոր միջոցառումները:
4. Ծրագրի կատարման վերաբերյալամենամյա հաղորդումը ներառումէ՝
1) նախորդ տարում Ծրագրի իրականացման ընթացքը եւարդյունքները.
2) Ծրագրի կառավարման եւ օպերատիվ ռազմավարության իրականացման շարունակելիությաննպատակահարմարությունը.
3) Ծրագրի նոր բաղադրիչներ նախաձեռնելու, ինչպես նաեւ դրանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՋՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 9. Ջրային ռեսուրսների գնահատումը
Ջրային ռեսուրսների գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսի որակի, քանակի, ձեւի եւ բաշխվածության ամբողջական գույքագրմամբ՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի եւ դրանից բխող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Ջրային ռեսուրսների վերագնահատումն իրականացվում է պարբերաբար՝ առնվազն 5 տարինմեկ:
Ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատումը կարող է իրականացվել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխանաբար ջրօգտագործողի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Ջրային ռեսուրսների գնահատման մեխանիզմները սահմանված կարգով սահմանում է Հայաստանի Հանրապետությանկառավարությունը:
Հոդված 10. Ջրային ռեսուրսների առաջարկի ձեւավորումը
Ջրային ռեսուրսների գնահատման, վերագնահատման եւ ազգային ջրային պաշարի ու բնապահպանական (էկոլոգիական) թողքերի հաշվարկման արդյունքների հիման վրա ձեւավորվում է ջրի առաջարկը:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Հոդված 11. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման եւ ձեւավորման ընթացակարգը
1. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումն իրականացնում է ջրային ռեսուրսների պահպանության եւ կառավարմանպետական լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով եւիրավական այլ ակտերով` հիմք ընդունելով «առաջարկն է թելադրում պահանջարկը» սկզբունքը:
2. Ջրայինռեսուրսների պահանջարկը ձեւավորում է ջրային ռեսուրսների պահպանության եւ կառավարման պետական լիազոր մարմինը` Ծրագրի հիման վրա:
Հոդված 12. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման բաղադրիչները
1. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ներառում է, սակայն չի սահմանափակում հետեւյալ ջրօգտագործումները (քանակ եւ որակ).
1) տնտեսական-կենցաղային, կենսական.
2) գյուղատնտեսական.
3) արդյունաբերական.
4) ձկնաբուծական.
5) ռեկրեացիոն.
6) էներգետիկ` էլեկտրաէներգիայի արտադրություն եւ սարքավորումներիհովացում. ատոմայինէլեկտրակայաններ.
7) միջազգային պարտավորություններ անդրսահմանայինջրային ռեսուրսների վերաբերյալ.
8) ջրային ռեսուրսների կուտակումներ:
2. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ընդգրկում է`
1) ջրօգտագործման նպատակը, ջրապահանջի հիմնավորումը, ջրօգտագործման զարգացմանհեռանկարը.
2) պահանջվող ջրի քանակը, ռեժիմը, ջրառի վայրը.
3) պահանջվող ջրի որակը.
4) ջրօգտագործումից ջրային ռեսուրսներին պատճառված աղտոտվածությունը:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. Ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության գերակայությունները
1. Ջրային ռեսուրսների պահպանության եւ կայուն կառավարման նպատակով ընդհանուր առաջարկի-պահանջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջեւ ըստ առաջնահերթության իրականացվում է հետեւյալ գերակա ուղղություններով՝ ըստ հերթականության.
1) ազգային ջրային պաշար` բնակչության հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետեւանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու եւ ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի եւ որակի վերականգնվողջրային ռեսուրսների պահպանում եւ օգտագործում.
2) ավանդական՝ ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով ջրերի օգտագործում.
3) ջրային ռեսուրսների օգտագործում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի համաձայն.
4) կենցաղային՝ մարդկանց կուլտուր-կենցաղային ջրապահանջի կարիքներըբավարարելու համար ջրօգտագործում.
5) գյուղատնտեսական՝ ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության եւ այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
6) էներգետիկ` էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
7) արդյունաբերական՝ ջուր արտադրական գործընթացներում.
8) ռեկրեացիոն օգտագործում ՝ ջուր մարզական, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության եւ գեղագիտական վայելքի համար.
9) հակաերաշտային միջոցառումներ՝ երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար:
2. Ջրերի բաշխում չի կարող տեղի ունենալ, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին:
Հոդված 14. Արտակարգ իրավիճակների հետ կապված առանձնահատկությունները
1. Ջրային ռեսուրսների մատչելիության հետ կապված արտակարգ իրավիճակներում ջրային ռեսուրսների օգտագործման սահմանափակումն իրականացվում է սույն օրենքի13-րդ հոդվածի 1-ին մասի 4-9-րդ կետերով սահմանված` ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության գերակայությունների փոփոխությամբ՝ հակառակ հերթականությամբ:
2. Ջրային ռեսուրսների քանակի եւ(կամ) որակի փոփոխության հետ կապված արտակարգ իրավիճակների դեպքում ջրօգտագործողներին ավելի ցածր, բայց դեռեւս պիտանի որակի ջրային ռեսուրսներ են ապահովում այլընտրանքային աղբյուրներից:
ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հոդված 15. Ջրային ռեսուրսների ռազմավարական կառավարումը
1. Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարության հիմքում ընկած են ջրավազանային կառավարման կայացումն ու զարգացումը:
2. Ջրավազանային կառավարման մարմինների կողմից կազմվող ջրավազանային կառավարման պլանները ներառում են տվյալ ջրավազանի՝
1) քարտեզագրման տվյալները.
2) տրված ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տվյալները.
3) ջրային եւ առափնյա էկոհամակարգերի մասին տվյալները.
4) հիդրոտեխնիկական կառուցվածքների վերաբերյալ տվյալները.
5) բնական ջրային ռեսուրսներից ջրառի եւ հեռացվող կեղտաջրերի վերաբերյալ տվյալները.
6) տարածքում արգելված կամ որոշ սահմանափակումներով գործունեության տեսակների ցանկը:
3. Ջրավազանային կառավարման պլանները կազմվում են` ղեկավարվելով սույն օրենքով եւ սահմանված գերակայություններով, Ծրագրով` հաշվի առնելով տվյալ ջրավազանի առանձնահատկությունները:
4. Ջրավազանային կառավարման պլանները կազմելու գործընթացում հասարակության մասնակցությունը ապահովվում է հասարակական լսումներ եւ քննարկումներ կազմակերպելու, զանգվածային լրատվության միջոցներով այդ մասին տեղեկություններ հաղորդելով:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 16. Եզրափակիչ դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: