Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-20146 -05.12.2017-ՏՀ-011/2


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 26-րդ հոդվածի 2-րդ մասում «հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով հաշվառվել են հարկային մարմնում եւ ստացել են արտոնագիր» բառերով:

Հոդված 2. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: