Armenian ARMSCII Armenian
Կ-20150-05.12.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի եւ պարտադիր այլ վճարների գծով նախատեսված» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների հիման վրա, ստուգում իրականացնող մարմնում այդ մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված արտագնա ուսումնասիրությունների:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է հսկիչ գնումներ` սույն օրենքի N2.1 հավելվածով սահմանված կարգով, որոնց արդյունքներն օգտագործվում են տնտեսավարող սուբյեկտի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտման հարցի քննարկման նպատակով: Տնտեսավարող սուբյեկտների պաշտոնատար անձանց եւ ստուգում իրականացնող անձանց` սույն օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները գործում են նաեւ սույն պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման դեպքում:».

3) 4-րդ մասի «հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովության, բնօգտագործման, բնապահպանական եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները» բառերը փոխարինել «ընդերքօգտագործման եւ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման, այդ թվում` բնապահպանական հարկով հարկման բազայի եւ (կամ) բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց չափաքանակների (սահմանափակումների) ստուգումները» բառերով.

4) 6-րդ մասը «մաքսային հսկողության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հարկային հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 2.1-ին հոդվածի 6-րդ մասից հանել «, բացառությամբ հարկային մարմնի, որը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչեւ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչեւ ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար» բառերը:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 1.1-ին մասի առաջին պարբերությունից հանել «հարկային եւ մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների,» բառերը.

2) 2-րդ մասի`

ա. առաջին պարբերությունից հանել «(հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը եւ հարկ վճարողի հաշվառման համարը (համարները),» եւ «հարկային եւ մաքսային մարմինների,» բառերը,

բ. երկրորդ պարբերությունը հանել.

3) 3-րդ մասի՝

ա. «ֆինանսների եւ էկոնոմիկայի» բառերը փոխարինել «տնտեսական զարգացման եւ ներդրումների» բառերով,

բ. «հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների, դրոշմապիտակների եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ գործակիցների, հարկ վճարողների կողմից «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահմանված` հայտարարության փակցման եւ դրանում պահանջվող տեղեկությունների ներառման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունների գրանցման պարզեցված հարկ վճարողների մոտ իրենց պատկանող ապրանքային մնացորդների, պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների,» եւ «կամ հարկային մարմինների» բառերը հանել.

4) 4-րդ մասից հանել «հարկային եւ մաքսային մարմինների,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «` յուրաքանչյուր տարվա համար» բառերը.

2) 3.1-ին մասի`

ա. 5-րդ եւ 5.1-ին կետերը հանել.

բ. 5.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.2) բնապահպանական հարկով հարկման բազայի եւ (կամ) բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներ ընդերքօգտագործող այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան, ընդգրկված են հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում.».

3) 4-րդ մասից հանել առաջին պարբերության երկրորդ նախադասությունը:

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգված ժամանակաշրջանի եւ ստուգված հարցերի երկրորդ եւ ավելի անգամ ստուգումն է, իսկ կրկնակի ստուգումը` սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակահատվածում կատարված երկրորդ եւ ավելի անգամ ստուգումն է:».

2) «թ» կետի «, ինչպես նաեւ հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ` օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանված կարգով» բառերը փոխարինել «դեպքերում» բառով:

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «իսկ հարկային եւ մաքսային» բառերը.

2) 2-րդ մասի՝

ա. 5-րդ կետից հանել «(հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը եւ հարկ վճարողի հաշվառման համարը (համարները)» բառերը,

բ. 8-րդ կետից հանել «հարկային եւ մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների,» բառերը:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «ը» կետը.

2) 4-րդ մասից հանել «բացառությամբ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող գույքագրման եւ չափագրման դեպքերի» բառերը:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին պարբերությունից հանել «ե» կետը եւ երկրորդ պարբերությունը, իսկ 11-րդ հոդվածի 6-րդ մասից՝ «(հարկային եւ մաքսային մարմինների մասով` գանգատարկման հանձնաժողովի)» բառերը:

Հոդված 10.  Օրենքի N1, N2, N3, N4 եւ N5 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: