Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասը «համայնքների» բառից հետո լրացնել «եւ միջհամայնքային միավորումների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ համայնք է» բառերը փոխարինել «, համայնք կամ միջհամայնքային միավորում է» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: