Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «Սահմանադրական դատարանի նախագահի» բառերից հետո լրացնել «, փոխնախագահի» բառով, իսկ «անդամների» բառը փոխարինել «դատավորների» բառով.
2) 1-ին եւ 2-րդ մասերը «Սահմանադրական դատարանի նախագահին» բառերից հետո լրացնել «, փոխնախագահին» բառով, իսկ «անդամներին» բառը փոխարինել «դատավորներին» բառով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակում՝
1) «ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«Սահմանադրական դատարանի փոխնախագահ |
2) «ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի դատավոր» բառերով:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից: