Armenian ARMSCII Armenian
Կ-459-10.12.2004-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ» «ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ԹԱԼԻՆ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «,,Հայջրմուղկոյուղի", Երեւանի ,,Ջրմուղ-կոյուղի", ,,Նոր Ակունք", ,,Վայք-ոռոգում", ,,Եղեգնաձոր-ոռոգում", ,,Մարտունի-ոռոգում" եւ ,,Թալին-ոռոգում" փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-486) 1-4-րդ հոդվածները «Երեւանի ,,Ջրմուղ-կոյուղի"» բառերից հետո լրացնել «,,Լոռի-ջրմուղկոյուղի", ,,Շիրակ-ջրմուղկոյուղի"» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: