Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 10-րդ մասում «Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետից հանել «սահմանադրական դատարանի անդամները,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «սահմանադրական դատարանի անդամների,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սահմանադրական դատարանի անդամների,» բառերը:
Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Սահմանադրական դատարանի դատավորի համար` Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.»:
Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածից հանել «սահմանադրական դատարանի անդամների,» բառերը:
Հոդված 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելու պահից: