Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1674-30.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի թիվ ՀՕ-41-Ն օրենքի 88-րդ հոդվածի 1.1-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդունված վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգի համաձայն: