Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգի համաձայն: