Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1675-30.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի թիվ ՀՕ-221-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31.1-րդ հոդվածի 1-ին մասից հանել ,ինչպես նաեւ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը երկու հարյուր հազար դրամը գերազանցելու,ե բառերը:

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդունված վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգի համաձայն: