Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 1.2-րդ հոդվածի
1) 13-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` նաեւ կառավարություն)» բառերով.
2) 17-րդ մասից հետո լրացնել նոր 17.1-ին, 17.2-րդ եւ 17.3-րդ մասեր.
«17.1. Ծրագիրը միեւնույն նպատակին հասնելուն ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ` ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է:
17.2. Յուրաքանչյուր ծրագիր ներառում է տվյալ նպատակին ուղղված միայն մեկ գլխավոր կարգադրիչի վերագրվող միջոցառումներ:
17.3. Ծրագրի նպատակն այն կոնկրետ սոցիալական կամ հասարակական խնդիրն Է, որի լուծմանն ուղղված է ծրագիրը:».
3) 18-րդ մասից հետո լրացնել նոր` 18.1-ին մաս.
«18.1. Ծրագրի միջոցառումը ծրագրի շրջանակներում քաղաքականության իրագործման նպատակով իրականացվող պետության միջամտությունն է, որն ուղղված է տվյալ ծրագրի համար սահմանված նպատակի իրագործմանը:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի
1) 5-րդ մասի «գանձապետական ստորաբաժանումներն» բառերը փոխարինել «գանձապետարանի ստորաբաժանումներն» բառերով.
2) 7-րդ մասի «մարմնի եւ նրա տեղական գանձապետական ստորաբաժանումների» բառերը փոխարինել «մարմնի» բառով.
3) 8-րդ մասի «կատարում են պետական լիազորված մարմինը եւ նրա տեղական գանձապետական ստորաբաժանումները` վերջիններիս» բառերը փոխարինել «կատարում է պետական լիազորված մարմինը`» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասի
1) առաջին պարբերության «յուրաքանչյուր ոլորտի (եւ պետական կառավարման բոլոր մարմինների)» բառերը փոխարինել «պետական բոլոր մարմինների» բառերով.
2) «ա» կետի «տվյալ ոլորտում» բառերը փոխարինել «պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում» բառերով.
3) «բ» կետի «տվյալ ոլորտում իրականացվելիք» բառերը փոխարինել «պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվելիք» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի
1) 2-րդ մասի «դ» կետից հետո լրացնել նոր « ե» եւ « զ» կետեր.
« ե) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ծրագրերի վերջնական արդյունքի ցուցանիշների գծով կանխատեսումները (բացառությամբ պետական մարմինների ներքին ծառայություների համար նախատեսվող վարչական բնույթի ծախսային ծրագրերի), ինչպես նաեւ ծրագրերի միջոցառումների իրագործման աստիճանը բնութագրող ֆինանսական եւ առկա (մշակված) արդյունքային (կատարողական) փաստացի, սպասվելիք եւ կանխատեսվող (համապատասխանաբար նախորդ, ընթացիկ եւ ծրագրերի միջոցառումների ավարտի համար նախատեսված բյուջետային տարիների վերջի դրությամբ) ցուցանիշները (բացառությամբ պետական մարմինների ներքին ծառայություների համար նախատեսվող վարչական բնույթի ծախսային միջոցառումների) սահմանող հավելվածները.
զ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ամփոփ ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական եւ տնտեսագիտական դասակարգման:».
2) 3-րդ մասի «ե» կետից հետո լրացնել նոր «ե1» կետ.
«ե1) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով առաջարկվող հատկացումների հիմնավորումը` ըստ բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման, այդ թվում` բյուջետային տարում տրամադրվող վարկերի եւ բյուջետային երաշխիքների ծավալներն ու ուղղությունները, բյուջետային ծախսերի հաշվարկները հիմնավորող նորմատիվները (համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում).».
3) 4-րդ մասի «ա» կետից հետո լրացնել նոր «ա1» կետ.
«ա1) պետական բյուջեի եկամուտները սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դասակարգմամբ եւ ծախսերը` բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգմամբ.»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի
1) 2.4-րդ մասի «ոլորտային միջնաժամկետ» բառերը փոխարինել «միջնաժամկետ ծախսերի» բառերով.
2) 2.5-րդ մասի «ոլորտային միջնաժամկետ» բառերը փոխարինել «միջնաժամկետ» բառով.
3) 2.6-րդ մասում «Ոլորտային» բառը փոխարինել «Պետական մարմնի» բառերով.
4) 2.7-րդ մասում «ոլորտային» բառը փոխարինել «պետական մարմնի» բառերով.
5) 2.11-ին մասից հետո լրացնել նոր 2.12-րդ մաս.
«2.12. Պետական լիազորված մարմինը մշակում եւ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու եւ դրանք պետական լիազորված մարմին ներկայացնելու մեթոդական ցուցումները (դրանց մեջ արտացոլելով այն իրավական ակտերի ցանկը, որոնցով նախատեսված դրույթների համաձայն պետք է հաշվարկվեն բյուջետային ծախսերը, հաշվարկման ձեւերը, դրանց լրացման ցուցումները եւ այլ նյութեր ու ցուցումներ, որոնք պետական լիազորված մարմինը անհրաժեշտ կհամարի տրամադրել պետական մարմիններին` առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու համար):»:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի
1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր երրորդ պարբերություն.
«Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ): Ընդ որում, ծրագրերի, ծրագրերի միջոցառումների հատկացումների գումարների վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):»:
2) 4-րդ մասից հետո լրացնել նոր 4.1-ին մաս.
«4.1. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաեւ ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական եւ գործառական դասակարգման:»:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետից հետո լրացնել նոր «դ2» կետ.
«դ2) պետական մարմինների կողմից պետական լիազորված մարմին ներկայացված տարեկան հաշվետվությունների համապատասխան տեղեկություններն այդ մարմինների գծով հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի եւ ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշների կատարման վերաբերյալ.»:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի «գ» կետից հետո լրացնել նոր «գ1» կետ.
«գ1) պետական բյուջեի եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի եւ ծրագրերի միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաեւ ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում.»:
Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի
1) 2-րդ մասի «ա» կետի «մարմնի համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքին» բառերը փոխարինել «մարմնին» բառով.
2) 5-րդ մասի «մարմինը` իր գանձապետական ստորաբաժանումների միջոցով» բառերը փոխարինել «մարմինը` գանձապետարանի ստորաբաժանումների միջոցով» բառերով:
Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Բյուջեների եկամուտների դասակարգումը»:
Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածի
1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Բյուջեների ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների դասակարգումը».
2) 1-ին մասի «դ» կետից հետո լրացնել նոր «ե» կետ` ՝
«ե) ծրագրերի.».
3) 5-րդ մասի
ա. «Բյուջեների ծախսերն են՝» բառերը փոխարինել «Բյուջեների ընթացիկ ծախսերն են» բառերով,
բ. «ը» կետը ճանաչել ուժը կորցրած.
4) 9-րդ մասից հետո լրացնել նոր 10-րդ մաս.
«10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է՝ ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի եւ ծրագրերի միջոցառումների սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» եւ «գ» կետերով սահմանված տեսակների:»:
Հոդված 12. Օրենքի Գլուխ 6.1-ի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՄԲ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԼՔԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»:
Հոդված 13. Օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «Բյուջեների ելքերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների ունի հետեւյալ կառուցվածքը`» բառերը փոխարինել «Բյուջեների ելքերը ըստ ծրագրերի միջոցառումների դասակարգվում են`» բառերով:
Հոդված 14. Օրենքի 41.4-րդ հոդվածից հետո լրացնել նոր 41.5-րդ հոդված.
«Հոդված 41.5. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծով, ինչպես նաեւ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի եւ ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները սահմանող հավելվածի բաղկացուցիչ մասերը
1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բյուջետային հատկացումներն ըստ պետական մարմինների սահմանող Կառավարության բյուջետային ուղերձի հավելվածում ներկայացվում են յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերը եւ դրանց շրջանակներում իրականացվող միջոցառումները: Ծրագրերից յուրաքանչյուրի համար ներկայացվում է ծրագրի դասիչը, անվանումը, նպատակը, վերջնական արդյունքի նկարագրությունը եւ հատկացվող ֆինանսական միջոցները: Միջոցառումներից յուրաքանչյուրի համար ներկայացվում է միջոցառման դասիչը, անվանումը, նկարագրությունը եւ հատկացվող ֆինանսական միջոցները:
2. Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բերված, ինչպես նաեւ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները ներկայացնող հավելվածը յուրաքանչյուր պետական մարմնի գծով բաղկացած է երկու մասից, ընդ որում`
1) առաջին մասում ներկայացվում է յուրաքանչյուր պետական մարմնի ռազմավարական նպատակների համառոտ շարադրանքը,
2) երկրորդ մասում ներկայացվում են պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշները:
3. Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բերված, ինչպես նաեւ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի գծով կառավարության սահմանած վերջնական արդյունքի ցուցանիշները ներկայացնող հավելվածում արտացոլվում են յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով վերջնական արդյունքի կանխատեսվող ցուցանիշները եւ դրանց թիրախային ժամկետները:»:
Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ եւ 6-րդ մասեր `
«5. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 18-րդ եւ 21-րդ մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, 3-րդ մասի «ե» կետի եւ 4-րդ մասի «ա» կետի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության եւ 4-րդ մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետի, 26-րդ հոդվածի «գ» կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի, 41.1-ին եւ 41.2-րդ հոդվածների, 41.4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն իրենց ուժը կորցնում են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հաստատելու օրը եւ մինչ այդ դրանց գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:
6. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 17.1-րդ, 17.2-րդ, 17.3-րդ, 18.1-ին մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի « ե» եւ « զ» կետերի, 3-րդ մասի «ե1» կետի եւ 4-րդ մասի «ա1» կետի, 21-րդ հոդվածի 2.12-րդ մասի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության եւ 4.1-ին մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ2» կետի, 26-րդ հոդվածի «գ1» կետի, 39-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի եւ 10-րդ մասի, 41.5-րդ հոդվածի դրույթների գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2017 եւ 2018 թվականների բյուջետային գործընթացների շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:»:
Հոդված 16.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: