Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բանկերում Հայաստանի Հանրապետության դրամով եւ (կամ) արտարժույթով: Եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ պետության ու (կամ) համայնքի կողմից հիմնադրած հիմնադրամը` ապա նման հիմնադրամը կամ նրա հիմնադրած իրավաբանական անձը իրավունք ունեն բացել հաշիվներ նաեւ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան):»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) եւ այլ հաշիվներ (ընդ որում, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ իրենց կողմից հիմնադրած հիմնադրամը` կարող է հաշիվներ բացել նաեւ գանձապետարանում.»:
Հոդված 3. Օրենքի 39.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձեւավորված հիմնադրամի բանկային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ իրենց կողմից հիմնադրած հիմնադրամն է` ապա նաեւ գանձապետական հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից):»:
Հոդված 4. Օրենքի 39.4-ին հոդվածի 6-րդ մասը եւ 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Պետական պարտատոմսեր ձեռք բերելուց հետո առկա դրամական միջոցների այն մնացորդը, որի հաշվին հնարավոր չէ ձեռք բերել պետական պարտատոմս, մնում է հիմնադրամի բանկային ցպահանջ հաշվում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվում է պետական պարտատոմսերում (իսկ, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ իրենց կողմից հիմնադրած հիմնադրամը` ապա կարող է մնալ հիմնադրամի գանձապետական ցպահանջ հաշվում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվել պետական պարտատոմսերում):
7. Անձեռնմխելի կապիտալի համար հիմնադրամը բանկում բացում է առանձին բանկային հաշիվ եւ վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եւ օրենքով սահմանված դեպքերում ներկայացվող մյուս հաշվետվություններում (իսկ, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ իրենց կողմից հիմնադրած հիմնադրամը` ապա անձեռնմխելի կապիտալի համար կարող է բացել հաշիվ նաեւ գանձապետարանում եւ վարել առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եւ օրենքով սահմանված դեպքերում ներկայացվող մյուս հաշվետվություններում:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ