Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-201-05.12.2017,12.12.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 1-ին կետում «հարկային մարմինների» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով.

2) 3-րդ կետից հանել «՝ անկախ նրանց գործունեության ոլորտից, տարածքային պատկանելիությունից» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 10-րդ կետի «գ» եւ «դ» ենթակետերում «հարկվող» բառերից հետո լրացնել «կամ Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված» բառերը.

2) 15-րդ կետից հանել «գույքային իրավունքի հետ կապված» բառերը.

3) 20-րդ կետում՝

ա. «ստացվող ակտիվի գնի» բառերից հետո լրացնել «, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում՝ կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով» բառերը.

բ. «եւ (կամ) տեղակայման ծախսերի» բառերը փոխարինել «, տեղակայման ծախսերի եւ (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի» բառերով.

4) 24-րդ կետում «Օրենսգրքով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված եկամուտ չհամարվող տարրերի եւ սույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների» բառերով.

5) 25-րդ կետի երկրորդ նախադասությունում «ֆիզիկական անձի» բառերից առաջ լրացնել «ռեզիդենտ» բառը.

6) 26-րդ կետում «24-րդ կետով սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «եւ սույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների» բառերը.

7) 27-րդ կետում «համախառն եկամուտ՝» բառերից հետո լրացնել «հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա» բառերը.

8) 28-րդ կետում «Օրենսգրքով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Օրենսգրքի 112-րդ հոդվածում սահմանված ծախս չհամարվող տարրերի» բառերով.

9) 32-րդ կետում «բաժնեհավաք» բառից հետո լրացնել «կամ փայահավաք» բառերը, իսկ «որպես շահույթի բաշխում» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ միջանկյալ բաշխում)» բառերը.

10) 34-րդ կետում «40-րդ գլխում» բառերը փոխարինել «10-րդ բաժնում» բառերով.

11) 35-րդ կետում «անձի» բառից հետո լրացնել «կողմից» բառը.

12) 42-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«42) ապրանքի տեղափոխություն՝ հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերի եւ (կամ) առաքման կետերի միջեւ տեղափոխվող կամ պահատվության, հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով կամ վերամշակման հանձնվող կամ վերադարձվող կամ վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքների վերամշակման արդյունքում վերադարձվող կամ որեւէ առաքման վայրից կամ առաքման կետից ձեռք բերված եւ տեղափոխվող (այդ թվում՝ փոխադրողի միջոցով) ապրանքի տեղաշարժ՝ առանց ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի՝ մեկ անձից մեկ այլ անձին փոխանցման.».

13) 50-րդ կետում «եւ (կամ) ակցիզային հարկի» բառերը փոխարինել «, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի» բառերով.

14)  63-րդ կետի «ե» ենթակետում «տեղեկությունների» բառից հետո լրացնել «՝ այլ պետությունների հարկային եւ մաքսային մարմիններին ներկայացնելու դեպքերում» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «համապատասխան» բառից հետո լրացնել «բաժիններում կամ» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետում «այսուհետ՝ նաեւ ԱԱՀ» բառերը փոխարինել «այսուհետ նաեւ՝ ԱԱՀ» բառերով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ.» ենթակետ.

«զ. կենսաթոշակային վճարը.»:

Հոդված 6. Օրենսգրքի 8-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին եւ (կամ) շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով, իսկ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները` ԱԱՀ-ին փոխարինող շրջանառության հարկով եւ շահութահարկով, բացառությամբ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների: 2) արտոնագրային հարկի համակարգի շրջանակներում՝ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով, կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին եւ (կամ) շահութահարկին փոխարինող արտոնագրային հարկով, իսկ անհատ ձեռնարկատերերը` ԱԱՀ-ին փոխարինող արտոնագրային հարկով եւ շահութահարկով.»

2) 3-րդ մասի 3-րդ կետում «հարկումից» բառից հետո լրացնել «, բացառությամբ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների եւ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Հարկի հաշվարկը կատարվում է հայկական դրամով։»:

Հոդված 8. Օրենսգրքի 15-րդ հոդվածի՝

1)  վերնագրում «մեթոդները» բառից հետո լրացնել «եւ հաշվառման եղանակները» բառերը.

2)  3-րդ մասի 6-րդ կետում «հարկի հիմնական» բառից հետո լրացնել «դրույքաչափից տարբերակված» բառերը.

3)  3-րդ մասի 7-րդ կետում «չնշված» բառը փոխարինել «նշված» բառով:

Հոդված 9. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետում «արտահանման մաքսային հայտարարագրի» բառերից հետո լրացնել «գրանցման» բառը:

Հոդված 10. Օրենսգրքի 19-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում «իրավունքից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում Օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը վաղաժամ դադարեցնելու մասին գրավոր հայտարարության ներկայացման դեպքերի վրա:»:

Հոդված 11. Օրենսգրքի 27-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «իրականացման ժամանակահատվածից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի» բառերը.

2) 1-ին մասի 8-րդ կետում «ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ» բառերից հետո լրացնել «ոչ ռեզիդենտ» բառերը.

3) 4-րդ մասի 1-ին կետում «ցանկացած» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գտնվող» բառերը.

4) 5-րդ մասի 1-ին կետում «իրավական» բառը փոխարինել «իրավաբանական» բառով.

5) 10-րդ մասի 1-ին կետի`

ա. «ա» ենթակետում «տարածքում» բառից հետո լրացնել «ապրանքների մատակարարման,» բառերը.

բ. «գ» ենթակետում «ձեռքբերում» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծում» բառերը.

գ. «դ» ենթակետում «տարածքում» բառից հետո լրացնել «ապրանքների մատակարարում,» բառերը.

Հոդված 12. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «ունի» բառը փոխարինել «ունեն» բառով:

Հոդված 13. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետ.

«4.1) իրականացնել հարկ վճարողի գործարքների մոնիտորինգ, գործունեության այլ ոլորտային վերլուծություններ եւ դրանց արդյունքներով գնահատված ռիսկերի նվազեցման վերաբերյալ ծանուցագրերի միջոցով իրազեկել հարկ վճարողներին.»:

Հոդված 14. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 2-րդ կետում «տրանսպորտային միջոցը վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների, որոնց մատուցման վայրը որոշվում է սույն մասի 6-րդ կետով սահմանված կարգով» բառերը փոխարինել «շարժական գույքի վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների)» բառերով.

2) 4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ե. շարժական գույքը (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների, որոնց մատուցման վայրը որոշվում է սույն մասի 6-րդ կետով սահմանված կարգով) վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայություններ):»:

Հոդված 15. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետից հանել «կամ ֆինանսական ակտիվի» բառերը:

Հոդված 16. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման եւ (կամ) ծառայության մատուցման գործարքը ճշգրտվում է հետեւյալ դեպքերում.

1) գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է.

2) գործարքի առարկան հանրային կամ կոմունալ ծառայություն է, եւ գործարքի կողմերի միջեւ կնքված գրավոր պայմանագրով նախատեսված է, որ այդ ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո կարող է ճշգրտվել.

3) գործարքի առարկա համարվող ապրանքի քանակը, ծավալը եւ (կամ) որակական հատկանիշները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, ստուգվում են գնորդի կողմից ապրանքի ընդունման պահին, եւ պարզվում է, որ դրանցից որեւէ մեկը չի համապատասխանում պայմանագրով սահմանված պայմաններին, որի հետեւանքով ապրանքը (կամ դրա մի մասը) ենթակա է մասնակի ընդունման կամ վերադարձման.

4) գործարքի առարկա համարվող ապրանքները մատակարարվել են ավել, քան սահմանված է եղել պայմանագրով, եւ գնորդի կողմից ավել մատակարարված ապրանքներն ընդունվել են.

5) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման այն գործարքների դեպքում, երբ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ծավալը գործարքի ավարտին ավել կամ պակաս է սկզբնապես դուրս գրված համապատասխան հաշվարկային փաստաթղթով նախատեսված ծավալից:

Դուրս գրված այն հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի մասով, որի դուրսգրման օրը ներառող հարկային տարվանից անցել է երեք հարկային տարի, չի կարող դուրս գրվել համապատասխանաբար ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ վավերագիր:»:

Հոդված 17. Օրենսգրքի 44-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում առաջին «տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու» բառերը փոխարինել «դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու» բառերով.

2) 2-րդ մասում՝

ա. «երրորդ հարկային տարին լրանալուց հետո» բառերից հետո լրացնել «, (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերը.

3) 5-րդ մասում՝

ա. «պարտավորությունները» բառից հետո լրացնել «կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարները» բառերը.

բ. «անցել է երեք տարի» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ սույն մասով» բառերը.

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն մասով սահմանված ժամկետի եւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի միջեւ ընկած ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից կարող է ներկայացվել սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում ներառված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային պարտավորությունները նվազեցնող կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարները ավելացնող հարկային հաշվարկ, որը հարկային մարմնի կողմից կարող է ստուգվել այդ հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում:».

4) 6-րդ մասի 1-ին նախադասությունում «հարկային մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով.

5) 6-րդ մասի 3-րդ նախադասությունում «ճշտում» բառը փոխարինել «կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփոխություն» բառերով.

6) 6-րդ մասի 3-րդ կետում «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «՝ ստուգմանը կամ ուսումնասիրությանը վերաբերող հարկի կամ վճարի գծով» բառերը.

Հոդված 18. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին եւ 2-րդ մասերով» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 46-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «չմարվող հարկային պարտավորության» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տեղական հարկերի)» բառերը.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.

«3) միասնական հաշվից գումարների հաշվանցումը տվյալ հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվին:».

3) 5-րդ մասում «բացառությամբ Օրենսգրքով» բառերից հետո լրացնել «եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերը:

Հոդված 20. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում «մինչեւ դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ» բառերը փոխարինել «մինչեւ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը, բայց ոչ ուշ, քան կազմակերպության լուծարման օրը» բառերով:

Հոդված 21. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում «Եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մինչեւ անհատ ձեռնարկատիրոջ՝» բառերը փոխարինել «Եթե անհատ ձեռնարկատերը մինչեւ» բառերով:

Հոդված 22. Oրենսգրքի 51-րդ հոդվածի`

1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությունով.

«Հարկային մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության մեջ նշված հարկային պարտավորության չափը չի կարող փոփոխվել, եթե տեղեկատվությունը տրամադրվել է Օրենսգրքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում:».

2) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասում «գույքի» բառից հետո լրացնել «եւ ժառանգի (ժառանգների) կողմից հարկային պարտավորությունները ստանձնելու» բառերը.

4) 6-րդ մասում «հարկային տարվա դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ը» բառերով:

Հոդված 23. Օրենսգրքի 52-րդ հոդվածի`2-րդ մասի 4-րդ կետում «ժամանակաշրջանը» բառից հետո լրացնել «կամ Օրենսգրքով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքի կամ գործունեության կատարման օրը» բառերը.

Հոդված 24. Օրենսգրքի 53-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «3-րդ եւ 4-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ եւ 12-րդ մասերով» բառերը.

2) 2-րդ մասում «3-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ եւ 12-րդ մասերով» բառերը.

3) 8-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գործունեության դադարեցման ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից գործունեությունը վերսկսելու եւ այդ մասին համապատասխան հայտարարություն չներկայացնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված` գործունեությունը փաստացի վերսկսելու օրվանից:».

4) 9-րդ մասի՝

ա. 1-ին կետում «հաշվարկումը» բառը փոխարինել «եւ դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների հաշվարկումն ու վճարումը» բառերով, իսկ «պարապուրդում» բառից հետո լրացնել «կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում» բառերը.

բ. 6-րդ կետում «դուրս գրվող» բառերից հետո լրացել «, ինչպես նաեւ մինչեւ գործունեության դադարեցումն ընկած հաշվետու ժամանակաշրջաններում կատարված բոլոր ծախսերի գծով դուրս գրված» բառերը.

գ. 7-րդ կետից հանել «մինչեւ գործունեության դադարեցումն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար» բառերը.

դ. 8-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետ.

«9) շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ հայտարարության ներկայացումը:».

ե. 10-րդ մասում «Հաշվարկված հարկի կամ վճարի վերաբերյալ հարկային» բառերը փոխարինել «Հարկային» բառով:

Հոդված 25. Օրենսգրքի 54-րդ հոդվածի`

1)  5-րդ մասում «հաշվարկները ներկայացնելու դեպքերի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքի վրա» բառերը:

Հոդված 26. Օրենսգրքի 55-րդ հոդվածի`

1) 3-րդ մասի՝

ա. 1-ին կետում «պակասեցումները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ձեռք բերված ապրանքի տեղափոխությունը» բառերը.

բ. 2-րդ կետում «միայն ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից եւ (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը» բառերը փոխարինել «ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից եւ (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, իսկ Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (տվյալները) պարունակելու դեպքում նաեւ ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման եւ (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը» բառերով.

2) 4-րդ մասի 8-րդ կետում «սակագինն» բառը փոխարինել «սակագինը, առեւտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առեւտրային զեղչը)» բառերով.

3) 4-րդ մասի 9-րդ կետի «բ» ենթակետից հանել «պաշտոնը,» բառը.

4) 4-րդ մասի 9-րդ կետի «գ» ենթակետում «նշումը» բառից հետո լրացնել «, առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը եւ ստորագրությունը» բառերը.

5) 4-րդ մասի 10-րդ կետի «բ» ենթակետից հանել «պաշտոնը,» բառը.

6) 4-րդ մասի 10-րդ կետի «գ» ենթակետում «նշումը» բառից հետո լրացնել «, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի եւ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը եւ ստորագրությունը» բառերը.

7) 7-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետից հանել «պաշտոնը,» բառը.

8) 7-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետում «նշումը» բառից հետո լրացնել «, տեղափոխվող ապրանքի նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը եւ ստորագրությունը» բառերը.

9) 12-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մաս.

«13. Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ընդունվող աշխատանքների եւ (կամ) ստացվող ծառայությունների, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող գյուղատնտեսական արտադրանքի, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող կամ վարձակալությամբ օգտագործվող գույքի, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների եւ (կամ) ստացվող ծառայությունների, ինչպես նաեւ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրվող գույքի գծով առաջացող ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով:»:

Հոդված 27. Օրենսգրքի 56-րդ հոդվածի`

1) 5-րդ մասի 2-րդ կետ 1-ին նախադասությունում «ծառայությունների ձեռքբերման» բառերը փոխարինել «ձեռբերման, աշխատանքների ընդունման եւ ծառայությունների ստացման» բառերով.

2) 6-րդ մասից հանել «(բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնակատարը կամ գործակալը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, չի համարվում ԱԱՀ վճարող)» բառերը.

3) 8-րդ մասի 1-ին կետում «օրը» բառից հետո լրացնել «, կամ աշխատանքները պետք է կատարվեն կամ կատարումը ավարտվի հաշվարկային փաստաթղթում նշված՝ աշխատանքների կատարման կամ կատարումը ավարտելու օրը, կամ ծառայությունները պետք է մատուցվեն կամ մատուցումը ավարտվի հաշվարկային փաստաթղթում նշված՝ ծառայությունների մատուցման կամ մատուցումը ավարտելու օրը» բառերը.

4) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման եւ (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթը ապրանք մատակարարող, աշխատանք կատարող եւ (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախաձեռնությամբ կարող է չեղարկվել՝ հետեւյալ դեպքերում.

1) հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել այն հարկ վճարողի անունով, որին ապրանք չի մատակարարվել, որի համար աշխատանք չի կատարվել եւ (կամ) որին ծառայություն չի մատուցվել.

2) հարկային հաշիվը դուրս է գրվել Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որեւէ մեկի խախտմամբ.

3) Օրենսգրքի 345-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում.

4) ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը վերաբերող հաշվարկային փաստաթուղթը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետեւանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).

5) հաշվարկային փաստաթղթով մատակարարվող ապրանքի, կատարվող աշխատանքի կամ մատուցվող ծառայության ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որեւէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ:

Չեղարկված հաշվարկային փաստաթուղթը դրա կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետեւանքներ, այդ թվում՝ իրավունքներ եւ պարտականություններ, չի առաջացնում:».

5) 11-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ մաս.

«11.1. Այն գործարքի մասով, որի կատարման օրը ներառող հարկային տարվանից անցել է երեք հարկային տարի, հաշվարկային փաստաթուղթ (այդ թվում՝ ճշգրտող) չի կարող դուրս գրվել:».

6)  12-րդ մասին հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մաս.

«13. Ճշգրտման ենթակա գործարքի մասով դուրս է գրվում ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ վավերագիր:»:

Հոդված 28. Օրենսգրքի 57-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից հանրային ծառայությունների ենթակառուցվածքները շահագործելու եւ (կամ) սպասարկելու նպատակով տեղափոխվող ապրանքների, շինարարական մոնտաժային աշխատանքներ իրականացնող հարկ վճարողների կողմից շինարարական մոնտաժային աշխատանքներ իրականացնելու համար տեղափոխվող հիմնական միջոցների, գործիքների եւ այլ հարմարանքների, » բառերը.

2) 2-րդ մասի «բ» կետում «տարանցման հայտարարագրով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ցանցային կապի միջոցներով ապրանքների հետագծելիությունն ապահովող եւ հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերով (այսուհետ՝ ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարք)» բառերը.

3) 3-րդ մասի 2-րդ կետում «առաքման» բառը փոխարինել «մատակարարման» բառով.

4) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված այն ապրանքները, որոնք Օրենսգրքի 358.1-րդ հոդվածով սահմանված դեպքում փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի:»:

Հոդված 29. Օրենսգրքի 59-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի՝

բ. 4-րդ կետում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, դադարել է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ մինչեւ հայտարարությունում նշված օրը եւ եթե հարկ վճարողը որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ապա ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում):».

2) 2-րդ մասի առաջին պարբերությունից հանել «բացառապես» բառը.

3) 5-րդ մասում՝

ա. «ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը.

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ոչ առեւտրային կազմակերպությունները եւ գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը մինչեւ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամը գերազանցելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների), ինչպես նաեւ Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով եւ ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու եւ պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում:»:

Հոդված 30. Օրենսգրքի 60-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Բեռների, փոստի եւ (կամ) ուղեւորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում եւ ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:»:

Հոդված 31. Օրենսգրքի 62-րդ հոդվածի`

1) 2-րդ մասից հանել «՝ անկախ ապրանքի մատակարարման պայմանագրով տարայի վերադարձ նախատեսված լինելու հանգամանքից» բառերը:

2) 4-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերության «բ» ենթակետում «ակցիզային հարկի գումարը» բառերից հետո լրացնել «եթե այդ գումարը չի ներառվել վերամշակման արդյունք հանդիսացող ներմուծվող ապրանքի հաշվեկշռային արժեքում» բառերը.

3)  6-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի 2-րդ պարբերությանում «օրն ընդգրկող հարկային տարվան նախորդող հարկային տարվա սկզբից մինչեւ համապատասխան գործարքի կատարումը» բառերը փոխարինել «օրվան նախորդող 365 օրվա ընթացքում» բառերով.

4) 7-րդ մասից հանել «էական» բառը.

5) 9-րդ մասի 2-րդ պարբերությանում «սահմանված հարկման բազայի» բառերը փոխարինել «որոշված հարկման բազայի» բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 63-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Օրենսգրքի 64-րդ եւ 65-րդ հոդվածներով սահմանված գործարքների ու գործառնությունների» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով.

«4) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների եւ (կամ) գործառնությունների գծով միայն ՀԴՄ կտրոն է տրամադրել գնորդին:»:

Հոդված 33. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) 28-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«28. Շրջանառելի` բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշներին բավարարող շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի՝ օտարումը.».

2) 36-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«36) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով (բացառությամբ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքերի) արտահանված ապրանքների մատակարարումը.».

3) 41-րդ կետում «իրերի» բառը փոխարինել «գույքի» բառով.

4) 47-րդ կետի՝

ա. 1-ին պարբերությունում «անձանց» բառը փոխարինել «հարկ վճարողների» բառերով.

բ. «ը» ենթակետում «ներդրումային ֆոնդի կառավարման» բառերից առաջ լրացնել «բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների եւ այլ հարկ վճարողների կողմից» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 48 եւ 49-րդ կետեր.

«48) Օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջության ոլորտի ծառայությունները, ինչպես նաեւ զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայությունները, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղեւորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.

49) ներդրումային ֆոնդի կողմից անշարժ գույքի օտարումը տվյալ ներդրումային ֆոնդում մասնակցություն ունեցող անձին, եթե անշարժ գույքը նախկինում ներդրումային ֆոնդի կողմից որպես ներդրումային ֆոնդում փայի կամ բաժնետոմսի դիմաց ներդրում ձեռք է բերվել տվյալ անձից:»

6)   լրացնել հետեւյալ բովանդակությամբ 50 եւ 51-րդ կետեր.

50) «Անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով անմաքս առեւտրի խանութի կազմակերպչի կողմից այն օտարերկրյա ապրանքների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը, որոնք իրացվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց.

51) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առեւտրի խանութներ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուիճակթյ.».

Հոդված 34. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում «այդ» բառը փոխարինել «անմաքս առեւտրի խանութում վաճառքի համար նախատեսվող» բառերով:

Հոդված 35. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետում «ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «(մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ԱԱՀ-ի գումարները)» բառերը:

Հոդված 36. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «գրանցվել է» բառերը փոխարինել «ստացել է պետական գրանցում» բառերով:

Հոդված 37. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 6-րդ մասում 2-րդ նախադասության մեջ «ավել» բառից հետո լրացնել «կամ պակաս» բառերը, իսկ «պակասեցում» բառից առաջ լրացնել «ավելացում կամ» բառերը:

Հոդված 38. Օրենսգրքի 75-րդ հոդվածի՝

1)  2-րդ մասում «59-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «59-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով.

2)  3-րդ մասում «Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող հարկային տեսչություն» բառերը փոխարինել «հարկային մարմնի՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող ստորաբաժանում» բառերով:

Հոդված 39. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում «59-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «59-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով:

Հոդված 40. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում

1) ԱՏԳ ԱԱ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0 ծածկագրերին վերաբերող տողի`

ա. 3-րդ սյունակում հանել «արժեք՝ առանց ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ» բառերը.

բ. 4-րդ սյունակում «55 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 550 դրամ» բառերը փոխարինել «1 լիտրի համար՝ 800 դրամ» բառերով.

2)  ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ծածկագրերին վերաբերող տողում լրացնել նաեւ ԱՏԳ ԱԱ 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0  ծածկագրերը.

3)  3-րդ մասում «իրացման դեպքում» բառերը փոխարինել «օտարման դեպքում» բառերով:

Հոդված 41. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ կետեր.

«6) «Անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով անմաքս առեւտրի խանութի կազմակերպչի կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա այն օտարերկրյա ապրանքների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը, որոնք իրացվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց.

7) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առեւտրի խանութներ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը:»:

Հոդված 42. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում լրանցնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետ՝

«5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամը.»:

Հոդված 43. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «այսուհետ սույն բաժնում՝» բառերը փոխարինել «այսուհետ՝» բառով:

Հոդված 44. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ ենթակետում «հաշվեգրվող տույժերը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով շահութահարկ վճարողին (հարկային գործակալին) վերադարձվող (փոխհատուցվող)՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի գումարները» բառերը:

Հոդված 45. Օրենսգրքի 109-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով՝

1) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այսուհետ սույն մասում` շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այսուհետ սույն մասում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի եւ փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, գործարքի կատարման օրը ներառվում է նոր սեփականատիրոջ եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում նոր սեփականատիրոջ մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում` ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքից ցածր գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) օտարելու դեպքում`

ա. օտարող ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի չափով, որից նվազեցվում է օտարման օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ շենքի հաշվեկշռային արժեքը, ինչպես նաեւ ռեզիդենտի մոտ այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկերը,

բ. գնորդ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի մոտ շենքի սկզբնական արժեքը որոշվում է կադաստրային արժեքով, իսկ շենքի կադաստրային արժեքի եւ փաստացի ձեռքբերման գնի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը որպես ներված պարտավորություն ներառվում է համախառն եկամտի մեջ.

2) շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի եւ փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում`

ա. ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձին կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ցածր գումարով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում`

- վարձատու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի  եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) եւ շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները (կարճաժամկետ կամ գործառնական վարձակալության դեպքում), ինչպես նաեւ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի մոտ այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկերը,

- վարձակալ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի մոտ վարձակալության հետ կապված ծախսերը հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) եւ շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսի (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) եւ փաստացի վարձավճարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը որպես ներված պարտավորություն ներառվում է համախառն եկամտի մեջ.

բ. ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի  կողմից շենքն այլ անձին  անհատույց օգտագործման հանձնելու դեպքում`

- փոխատու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի  եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը) եւ շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաեւ ռեզիդենտի մոտ այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկերը,

- փոխառու ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի մոտ վարձավճարները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը) եւ շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսը (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը) որպես ներված պարտավորություն ներառվում է համախառն եկամտի մեջ:

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու եւ (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված եկամտի եւ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:

3) ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձին  կադաստրային արժեքի 2.5 տոկոսից (տարեկան կամ տարեկանի վերածած) ոչ պակաս գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում հարկերը հաշվարկվում են եւ ակտիվները ու պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը:

Սույն մասի դրույթները չեն կիրառվում, եթե սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):»:

2)  3-րդ մասի 5-րդ կետից հանել «, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա հունիսի 30-ը ներառյալ» բառերը.

3)  4-րդ մասի՝

ա. 9-րդ կետում «335-րդ» բառը փոխարինել «327-րդ» բառով,

բ. 11-րդ կետի «ա» ենթակետում «անհուսալի» բառը փոխարինել «հարկման նպատակով դուրս գրման ենթակա» բառերով.

գ. 11-րդ կետի «թ» ենթակետի «առաջացման» բառը փոխարինել «կետանցված դառնալու օրվան» բառերով:

Հոդված 46. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասում «10-12-րդ մասերով» բառերը փոխարինել «10-13-րդ մասերով» բառերով:

Հոդված 47. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասում, 121-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում, 150-րդ հոդվածի 13-րդ մասում, 258-րդ հոդվածի 2-րդ մասում «1-4-րդ կետերով» բառերը փոխարինել «1-5-րդ կետերով» բառերով:

Հոդված 48. Օրենսգրքի 120-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3) անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների ընդունման եւ (կամ) ծառայությունների ստացման գործարքներին վերաբերող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով հիմնավորված ծախսերի այն մասը, որը ամսական կտրվածքով գերազանցում է երեք միլիոն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով՝ երեք հարյուր հազար դրամը:»:

Հոդված 49. Օրենսգրքի 121-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետ.

«7) Մինչեւ հանքի շահագործման սկիզբը կատարված մակաբացման աշխատանքների գծով ճանաչված ակտիվները ամորտիզացվում են հաստատված օգտակար հանածոյի ընդհանուր պաշարի արդյունահանմանը համամասնորեն՝ ներառվելով արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքում։ Հանքի շահագործումը սկսելուց հետո կատարված մակաբացման աշխատանքների գծով ծախսերը վերագրվում են մակաբացման աշխատանքների արդյունքում արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին: Մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից։»:

Հոդված 50. Օրենսգրքի 125-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն մասի կիրառության իմաստով՝

1) այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով հայտարարություն՝

ա. որեւէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչեւ գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձեւով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում եւ չի վճարում,

բ. որեւէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչեւ հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում եւ չի վճարում.

2)  եթե նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը կամ նոտարը մինչեւ հաշվառման օրվան հաջորդող օրվա ավարտը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով հայտարարություն՝

ա. հաշվառման օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա այդ օրվանից մինչեւ գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձեւով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում եւ չի վճարում,

բ. հաշվառման օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա այդ օրվանից մինչեւ հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում եւ չի վճարում:»:

2)  6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման համար այդ երկրներում (տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությանը կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատարման օրվան հաջորդող 366-րդ օրը այդ կազմակերպության համար համարվում է Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտ, որի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով:»:

Հոդված 51. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «արտադրանք են համարվում» բառերից հետո լրացնել «հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում» բառերը:

2) 1-ին կետի «զ» ենթակետում «բազմամյա տնկիների» բառերը փոխարինել «պտղատու այգիների, հատապտղանոցների» բառերով:

Հոդված 52. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «բացառությամբ տրված փոխառության դիմաց ոչ ռեզիդենտ կազմակերպություններից կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ստացվող տոկոսային եկամտի» բառերը փոխարինել «բացառությամբ տրված փոխառության կամ ներդրված ավանդի կամ բանկային հաշվի մնացորդի դիմաց ստացվող տոկոսային եկամտի» բառերով:

Հոդված 53. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից հանել «կամ նույն կետով սահմանված ժամկետի լրանալը» բառերը:

Հոդված 54. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվառման վայրի հարկային մարմին» բառերը փոխարինել «հարկային մարմնի՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող ստորաբաժանում» բառերով:

Հոդված 55. Օրենսգրքի 135-րդ հոդվածի՝

1)  2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.

«2.1 Նախորդ հարկային տարվա համար ներկայացված շահութահարկի (այդ թվում՝ ճշտված) հաշվարկը հիմք է հանդիսանում այդ հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար, եթե հաշվարկը ներկայացվել է մինչեւ տվյալ հարկային տարվա վերջին կանխավճարի կատարման վերջնաժամկետը:».

2)  6-րդ մասում «61-րդ հոդվածի» բառերը փոխարինել «59-րդ հոդվածի» բառերով:

Հոդված 56. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝

1)  7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ, 65-րդ եւ 66-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին եւ նրանց հավասարեցված անձանց համար կատարվող աշխատանքները, նրանց մատուցվող ծառայությունները կամ նրանց՝ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացվող եկամուտները, ինչպես նաեւ պարտադիր ժամկետային զինծառայողների (ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների) ստացվող դրամական ապահովությունը.».

2)  16-րդ կետի՝

ա. «ա.» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա.  ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույք (բնակարան, առանձնատուն (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հող, ավտոտնակ, ավտոմեքենա) նույն տեսակի գույքի՝ տարվա ընթացքում երկրորդ եւ ավելի թվով օտարումը, եթե դրանց եւԲ ձեռքբերումը, եւԲ օտարումը տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում,»,

բ. «դ» ենթակետերից հանել «անձնական օգտագործման» բառերը:

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 37-րդ կետով`

«37) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա շահառուներին վճարվող հատուցման գումարները:»:

Հոդված 57. Օրենսգրքի 150-րդ հոդվածի՝

1) 7-րդ մասում «հաշվարկվում է լրացուցիչ» բառերը փոխարինել «ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ» բառերով.

2) 10-րդ մասի 1-ին կետի «տասը» բառը փոխել «քսան» բառով.

3) 12-րդ մասում «կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում» բառերից հետո լրացնել «կամ պայմանագրային ներդրումային ֆոնդում» բառերը.

4) 13-րդ մասում երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասով սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող եւ (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան եւ (կամ) համարը:»:

Հոդված 58. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասում «ֆիզիկական անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եւ պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եւ պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների» բառերով:

Հոդված 59. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասում «ներդրված գումարը» բառերից հետո լրացնել «՝ ներդրման չափով» բառերը:

Հոդված 60. Օրենսգրքի 160-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 160. Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը

1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռքբերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ փաստացի բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝

1)  Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով վերադարձման ենթակա եկամտային հարկը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց չի վերադարձվում, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը,

2)  Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռքբերելուն կամ անհատական բնակելի տան կառուցմանը փաստացի ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոտակային վարկի վարկառուին եւ առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը,

3)  հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու եւ համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիպոտեկային վարկի պայմանագրի մասով:

3. Սույն հոդվածով սահմանված գումարները`

1)  վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման եռամսյակային պարբերականությամբ.

2)  հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման, եթե հարկային գործակալը ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի հաշվարկով աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

3)  հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը:

4. Սույն հոդվածով սահմանված գումարներից վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հարկային տարվա եռամսյակները դիտարկվում են առանձին-առանձին:

5. Եթե սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձնելուց հետո հարկային մարմին է ներկայացվում եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկ կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկով տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում`

1) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի եւ եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ հարկային գործակալին կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.

2) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով, կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի վերահաշվարկ:

6. Սույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն հոդվածի կիրառության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված եւ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին:»:

Հոդված 61. Օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 180-րդ հոդվածում, «բնապահպանական տեսչություն» բառերը փոխարինել «բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին» բառերով:

Հոդված 62. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ դրանց» բառերից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործման թափոնների» բառերը:

Հոդված 63. Օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին՝ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում, ինչպես նաեւ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով վարչարարության եւ ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում.»,

2) 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 64. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝

1) «ա» ենթակետի աղյուսակում բենտոնիտ օգտակար հանածոյին վերաբերող տողի 2-րդ սյունակում «6» բառը փոխարինել «4» բառով.

2) «բ» ենթակետի աղյուսակում բենտոնիտ օգտակար հանածոյին վերաբերող տողի 3-րդ սյունակում «2500» բատը փոխարինել «1650» բառով.

Հոդված 65. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 4-րդ մասում «բնապահպանական տեսչությունն» բառերը փոխարինել «բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը» բառերով:

Հոդված 66. Օրենսգրքի 220-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բնօգտագործման վճար վճարողները մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Օրենսգրքի 52-րդ եւ 53-րդ հոդվածներին համապատասխան, կազմում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին եւ հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները:»,

2) 2-րդ մասում «ընդերքի պետական տեսչություն, բնապահպանական տեսչություն» բառերը փոխարինել «բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին» բառերով:

Հոդված 67. Օրենսգրքի 236-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «պետական գրանցումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից» բառերը.

2) 3-րդ մասում «պետական գրանցումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից» բառերը.

3) 4-րդ մասում «Անշարժ գույքի կադաստր վարող» բառերից առաջ լրացնել «Բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից,» բառերը:

Հոդված 68. Օրենսգրքի 251-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասում «պետական գրանցումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ եթե օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից» բառերը.

2) 5-րդ մասում «պետական գրանցումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից» բառերը.

3) 5-րդ մասում «տվյալ համայնքում հաշվառված` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բոլոր օբյեկտների» բառերը փոխարինել «փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի» բառերով:

4) 6-րդ մասում «Շարժական գույքի կադաստր վարող» բառերից առաջ լրացնել «Բացառությամբ հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից կատարված օտարման դեպքերի,» բառերը:

Հոդված 69. Օրենսգրքի 254-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 6-րդ կետում եւ Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում «իրացման շրջանառության եւ այլ եկամուտների հանրագումարների ամբողջությունը» բառերը փոխարինել «իրացման շրջանառությունների հանրագումարը» բառերով:

Հոդված 70. Օրենսգրքի 258-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. «հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները» բառերը փոխարինել «հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դրույթները» բառերով.

բ. աղյուսակի 2-րդ եւ 6-րդ տողերից հանել «եւ ավտոտրանսպորտային միջոցների» բառերը.

ե. աղյուսակի 9-րդ տողում «Այլ գործունեությունից» բառերից հետո լրացնել «կամ այլ ակտիվների օտարումից» բառերը.

2) 2-րդ մասում «ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի» բառերը փոխարինել «ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի եւ (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի եւ (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի» բառերով:

Հոդված 71. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «հայտարարության ներկայացման օրվանից» բառերը փոխարինել «հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ)» բառերով.

2) 3-րդ կետում «6-րդ կամ 8-րդ» բառերը փոխարինել «6-րդ, 8-րդ կամ 9-րդ» բառերով:

Հոդված 72. Օրենսգրքի 270-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3) Օրենսգրքի 180-րդ հոդվածքով սահմանված՝ բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի»:

Հոդված 73. Օրենսգրքի 275-րդ հոդվածի՝

1) 1-ին եւ 2-րդ մասերում «հարկային մարմին են ներկայացնում» բառերից առաջ լրացնել «Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերը.

2) 3-րդ մասում «հարկային մարմին է ներկայացվում» բառերից առաջ լրացնել «Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերը.

3) 4-րդ մասից հանել «, եթե մինչեւ արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ կատարվել է սույն գլխով սահմանված կարգով եւ չափով հաշվարկված արտոնագրային հարկի վճարում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի» բառերը եւ երկրորդ պարբերությունը.

4) 5-րդ մասից հանել «, եթե մինչեւ նոր հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ կատարվել է ավելացված ելակետային տվյալների մասով սույն գլխով սահմանված կարգով եւ չափով հաշվարկված արտոնագրային հարկի վճարում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի» բառերը եւ երկրորդ պարբերությունը.

5) 6-րդ մասից հանել «թղթային կամ» բառերը.

6) 7-րդ մասից հանել «՝ առանց արտոնագրային հարկի վճարման» բառերը:

Հոդված 74. Օրենսգրքի 275-րդ հոդվածի 7-րդ, 420-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ, 421-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «Սահմանամերձ համայնքներում» բառերը փոխարինել «Սահմանամերձ բնակավայրերում» բառերով, իսկ օրենսգրքի 410-րդ հոդվածի 5-րդ մասում «սահմանամերձ համայնքներում» բառերը փոխարինել «սահմանամերձ բնակավայրերում» բառերով:

Հոդված 75. Օրենսգրքի 277-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 76. Օրենսգրքի 280-րդ հոդվածի՝

1) 1-ին եւ 2-րդ մասերում «հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության,» բառերից հետո լրացնել «ավտոբուսով եւ (կամ) միկրոավտոբուսով ուղեւորափոխադրման,» բառերը.

2) 3-րդ մասում «հանրային սննդի ոլորտում իրականացվող,» բառերից հետո լրացնել «ավտոբուսով եւ (կամ) միկրոավտոբուսով ուղեւորափոխադրման,» բառերը.

Հոդված 77. Օրենսգրքի 282-րդ հոդվածի՝

1) 2-րդ եւ 5-րդ մասերում «հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության,» բառերից հետո լրացնել «ավտոբուսով եւ (կամ) միկրոավտոբուսով ուղեւորափոխադրման,» բառերը.

2) 4-րդ մասում «հանրային սննդի ոլորտում իրականացվող,» բառերից հետո լրացնել «ավտոբուսով եւ (կամ) միկրոավտոբուսով ուղեւորափոխադրման,» բառերը.

Հոդված 78. Օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, իսկ արտոնագրային հարկի պարտավորությունը հաշվառվում է արտոնագրային հարկով հարկվող գործունեության իրականացման ժամանակահատվածի սկզբի ամսաթվով» բառերը:

Հոդված 79. Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել, իսկ 2-րդ կետում «պետական» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացվել է գրավոր հանձնարարական, իսկ» բառերը:

Հոդված 80. Oրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում լրացնել հետեւյալ նոր պարբերություն.

«Ընդ որում, հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը վերստուգում անցկացնելու որոշում կարող է կայացնել միայն այն դեպքում, երբ հարկային ստուգում իրականացրած անձանց գործողությունների դեմ բերված բողոքը հնարավոր է բավարարել միայն վերստուգման դեպքում եւ եթե վերստուգում իրականացնելու մասին հարկ վճարողը հայտնել է իր գրավոր համաձայնությունը: Վերստուգում իրականացնելու մասին հարկ վճարողի կողմից գրավոր համաձայնություն չհայտնելու դեպքում հարկային ստուգում իրականացրած անձանց գործողությունների դեմ բերված բողոքը այդ մասով մերժվում է:»:

Հոդված 81. Օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) հարկային մարմնի մոնիտորինգային համակարգի միջոցով իրականացվող վերլուծության արդյունքները:»:

Հոդված 82. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) հարկային մարմնի մոնիտորինգային համակարգի միջոցով իրականացվող վերլուծության արդյունքները.»:

Հոդված 83. Օրենսգրքի 358-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 358.1-րդ հոդված.

Հոդված 358.1. Ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառումը

1. ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների տեղաշարժի նկատմամբ հսկողության իրականացման համար կիրառվում են ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքեր:

2. Ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերը կիրառվում են այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքի ձեռքբերման գինը (արժեքը)՝ ըստ հաշվարկային փաստաթղթերի հանրագումարի, գերազանցում է 10 միլիոն դրամը:

3. Հարկային մարմինը սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերը հարկ վճարողներին տրամադրում է անվճար՝ վերադարձման պայմանով: Ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի տրամադրման եւ վերադարձման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 84. Oրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք).»:

Հոդված 85. Օրենսգրքի 363-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ռեզիդենտ հարկ վճարողի եւ հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված հարկ վճարողների միջեւ իրականացվող գործարքը` անկախ այդ հարկ վճարողների փոխկապակցվածության հանգամանքից, համարվում է վերահսկվող:»:

Հոդված 86. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերում «գյուղատնտեսական արտադրանքի» բառերից առաջ լրացնել «Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված» բառերը:

Հոդված 87. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 381-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 6-րդ մասերում, 384-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 416-րդ հոդվածի 1-ին մասում «կանխիկ դրամով» բառերից հետո լրացնել «կամ պլաստիկ քարտերի միջոցով» բառերը:

Հոդված 88. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաեւ համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող եւ (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).»:

Հոդված 89. Օրենսգրքի 386-րդ հոդվածի 4-րդ մասում «զբաղվողներից» բառը փոխարինել «զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից» բառերով:

Հոդված 90. Օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կազմակերպությունների» բառից հետ լրացնել «կամ անհատ ձեռնարկատերերի» բառերը:

Հոդված 91. Օրենսգրքի 388-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերը.

2) 4-րդ մասում «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերը, իսկ «կազմակերպությունների» բառից հետ լրացնել «կամ անհատ ձեռնարկատերերի» բառերը:

Հոդված 92. Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) աղյուսակում ԱՏԳ ԱԱ 010511 ծածկագրի տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
0207 ընտանի թռչունների միս եւ սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած միս

2) աղյուսակում ԱՏԳ ԱԱ 010511 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողեր.
 

0209
անյուղ մսից առանձնացված չհալեցրած կամ այլ եղանակով չստացած ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, սառեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած միս
0210 ընտանի թռչունների միս եւ մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. մսից կամ մսի սննդային ենթամթերքից ստացված մանր եւ խոշոր աղացվածքի ալյուր միս

3) աղյուսակում ԱՏԳ ԱԱ 3210 00 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողեր.
 
3211 00 պատրաստի չորարարներ չորարարներ
3212 գունանյութեր (ներառյալ մետաղական փոշիներ եւ փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ արծնները), փայլաթիթեղ դրոշմատպման համար, ներկանյութեր եւ ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված կամ փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար գունանյութեր

4) աղյուսակում ԱՏԳ ԱԱ 3303 00 ծածկագրի տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
3303 00 օծանելիք, հարդաջուր օծանելիք

5) աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող.
 
3403 19 100 0

3403 19 900 0

3403 99 000 0

քսայուղեր, այլ յուղեր նավթավերամշակման արտադրանք

Հոդված 93. Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ «Անմաքս առեւտուր»» բառերը, իսկ «ընթացակարգերով» բառը փոխարինել «ընթացակարգով» բառով:

Հոդված 94. Օրենսգրքի 392-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «, բացառությամբ «Անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների» բառերը:

Հոդված 95. Օրենսգրքի 393-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված» բառերը փոխարինել «Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ներմուծվող» բառերով, իսկ «իսկ» բառից հետո լրացնել «Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտադրվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերը, ինչպես նաեւ» բառերը,

2) 5-րդ մասի 3-րդ կետից հանել «, 2402» բառը:

Հոդված 96. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 396.1-րդ հոդվածով.

«Հոդված 396.1. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա ապրանքների դրոշմավորման կարգը

1. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանված լինելու դեպքում հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար Օրենսգրքով, այլ օրենքներով եւ դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները:

Հոդված 97. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում սույն մասով սահմանված տուգանքի կիրառության իմաստով, յուրաքանչյուր 15 լրացած օրվա հաշվարկը սկսվում է անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարման ենթակա հարկային պարտավորության մեծությունն արտահայտող վարչական ակտի ամսաթվից:»:

Հոդված 98. Օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասում «հարկային հաշվարկում» բառերը փոխարինել «շրջանառության հարկի հաշվարկում» բառերով:

Հոդված 99. Օրենսգրքի 404-րդ հոդվածից հանել «, իսկ յուրաքանչյուր հարկային տարվա շահութահարկի հաշվարկում հարկային վնասը (առանց հաշվի առնելու նախորդ հարկային տարիներից փոխանցվող հարկային վնասի մեծությունը) մեկ միլիոն դրամ եւ ավելի չափով ավել ցույց տալու համար գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով» բառերը:

Հոդված 100. Օրենսգրքի 410-րդ հոդվածի`

1) 1-ին, 3-րդ եւ 5-րդ մասերում «առանց ուղեկցող փաստաթղթի» բառերից հետո հետո լրացնել «կամ առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի» բառերը,

2) 1-5-րդ մասերում «տեղափոխության փաստաթղթավորման» բառերից հետո լրացնել «կամ ապրանքների հետագծելիության ապահովման» բառերը,

3) 8-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության դեպքում սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով ապրանքի գին (արժեք) է համարվում ապրանքի ձեռքբերման գինը:»:

Հոդված 101. Օրենսգրքի 416-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «կանոնների» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-րդ մասում նշված դեպքի)» բառերը.

2) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ մաս.

«5.1 ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առեւտրային) ծրագրերի հետ ինտեգրած լինելու դեպքում կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից այդ ծրագրերի եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտության արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում տպագրված կամ փաստացի վաճառված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանման, ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության կոդի, քանակի եւ (կամ) ծավալի վերաբերյալ տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն հարկային մարմին ուղարկելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է հինգ միլիոն դրամի չափով:»:

Հոդված 102. Օրենսգրքի 421-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերելու դեպքում, բացառությամբ սույն հոդված 2-րդ մասով սահմանված դեպքերի, կազմակերպությունից եւ (կամ) անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի համար Օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի գումարն ու կազմակերպությունը եւ (կամ) անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում է: Սույն մասով սահմանված խախտումը համալիր կամ թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության նույն տեսակի (տեսակների) մասով կրկին կատարելու դեպքում կազմակերպությունից եւ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար` Օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի կրկնակի չափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար Օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործակիցը հաշվի չի առնվում:»,

2) 4-րդ մասում «3-րդ մասի» բառերը փոխարինել «1-ին եւ 3-րդ մասերի» բառերով:

Հոդված 103. Օրենսգրքի 444-րդ հոդվածի՝

1)  7-րդ մասում բոլոր «հայտարարված շահաբաժինների վրա» բառերը փոխարինել «ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա» բառերով.

2)  9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Օրենսգրքի 11-րդ (բացառությամբ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի) եւ 12-րդ բաժինները ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ ըստ անշարժ գույքի սեփականատերերի` Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի եւ (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողներին հաշվառող մարմիններին ներկայացնելուն վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:»

Հոդված 104. Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 9-րդ եւ 10-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

2) 4-րդ կետում «մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «հավաստագրի տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով» բառերով:

3) 5-րդ կետում «մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «հավաստագրի տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով, ինչպես նաեւ բացառությամբ նույն օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների, որոնք շարունակում են գործել 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիպոտեկային վարկերի մասով» բառերով:

Հոդված 105. Օրենսգրքի 446-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Օրենսգրքի 62-րդ, 109-րդ, 145-րդ եւ 147-րդ հոդվածների կիրառության նպատակով անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների դեպքում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, գույքահարկով հարկման բազա համարվող կադաստրային արժեքը, իսկ հողամասերի դեպքում՝ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2-րդ հոդվածի համաձայն, հողի հարկով հարկվող օբյեկտները:»:

Հոդված 106. Օրենսգրքի 449-րդ հոդվածում՝

1) Օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3. 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ հարկային հաշիվներում առանձնացված եւ չհաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով:»:

Հոդված 107. Օրենսգրքի 450-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված եւ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով 22000 դրամի չափով համարվում է Օրենսգրքի 92-րդ հոդվածի իմաստով ակցիզային հարկի հաշվանցվող (պակասեցվող) գումար եւ ներառվում է 2018 թվականի հունվար ամսվա հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկում՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումար եւ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշիվ:Սույն մասի կիրառությունն ապահովելու նպատակով, հարկ վճարողները պարտավոր են հաշվառել 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դիզելային վառելիքի ապրանքային մնացորդները եւ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ հարկային մարմնի հաստատած ձեւին համապատասխան, ներկայացնել հարկային մարմին մինչեւ 2018 թվականի հունվարի 20-ը ներառյալ:»:

Հոդված 108. Օրենսգրքի 451-րդ հոդվածի՝

1) 4-րդ եւ 5-րդ մասերում «հիմնական միջոցների» բառերից հետո լրացնել «եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով» բառերը.

2) 5-րդ մասի 1-ին կետում «տարբերությունները» բառից հետո լրացնել «՝ հաշվի առած նաեւ 2014 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում համապատասխան հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը եւ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները» բառերը.

3) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ մաս.

«5.1. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր դասակարգելու եւ հաշվառելու նպատակով սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:»:

1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ վճարված եւ փաստացի շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները հաշվանցվում են 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի տվյալ հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի կանխավճարների գումարները գերազանցող փաստացի շահութահարկի գումարներից:»:

Հոդված 109. Օրենսգրքի 456-րդ հոդվածի 8-րդ մասում «8-րդ» բառը փոխարինել «7-րդ» բառով:

Հոդված 110. Օրենսգրքի 457-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները (բացառությամբ շրջանառության հարկ վճարողների) մինչեւ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով: Մինչեւ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկում:»:

Հոդված 111. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված դեպքերի:

1. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ կետը ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու օրը:

2. Սույն օրենքի 26-րդ հոդված 1-ին կետի «բ.» ենթակետը, 28-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերը, , 3-րդ մասը, 47-րդ հոդվածը, 83-րդ հոդվածը, 88-րդ հոդվածը եւ 100-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

3. Սույն օրենքի 60-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից եւ կիրառվում է՝

1) 2018 թվականի հունվարի 1-ից հետո կառուցապատողից (պետությունից կամ համայնքից) ձեռքբերված բնակարանների կամ բնակելի տների նկատմամբ,

2) անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ.

4. Սույն օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ կետը, 104-րդ հոդվածի 1-ին կետը եւ 105-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից եւ գործում են մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը:

5. Սույն օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ կետը, 104-րդ հոդվածի 1-ին կետը եւ 105-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից եւ գործում են մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը

6. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջաններին վերագրվող շահույթների մասով 2017 թվականի հունվարի 1-ից հետո ստացած շահաբաժինների գծով հաշվարկված (պահված) եկամտային հարկի գումարները համարվում են գերավճարներ` համապատասխան ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում: