Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-214-14.12.2017-ՊԻՄԻ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԱԺՈ-267-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 88-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«88. Լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաեւ խմբակցության որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին: Լսումների մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 2. Որոշման 89-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Որոշման 90-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«90. Լսումներ հրավիրող Ազգային ժողովի նախագահը, հանձնաժողովը կամ խմբակցությունը կարող է նախապատրաստել իր հրավիրած լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաեւ լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի կամ խմբակցության առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:»:

Հոդված 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ տեղ գտած տարընթերցումների հնարավորություն տվող դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ:

Այսպես՝ Ազգային ժողովի աշխատակարգի 88-րդ, 89-րդ եւ 90-րդ կետերում  խորհրդարանական լսումներ հրավիրողների ցանկից դուրս է մնացել Ազգային ժողովի նախագահը, իսկ լսումներ հրավիրողների կողմից լսումների թեմայի վերաբերյալ գրավոր ելույթները, առաջարկները, եզրակացությունները, տեղեկանքները եւ լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութերը հրապարակելու համար ներկայացնելու իրավասություն ունեցողների ցանկից` խմբակցությունը: Բացի այդ, լսումների հրավիրման մասին որոշման հրապարակման մասով հիշատակվում է միայն հանձնաժողովը կամ խմբակցությունը, այն դեպքում, երբ նման իրավասություն ունի նաեւ Ազգային ժողովի նախագահը: Մյուս կողմից, քանի որ եթե լսումների մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, լսումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը բացակայում է, բացի այդ լսումներ կարող է հրավիրել նաեւ Ազգային ժողովի նախագահը, իսկ առաջարկությամբ կարող է հանդես գալ նաեւ խմբակցությունը:
 


Տեղեկանք փոփոխվող կետերի վերաբերյալ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը՝ հիմնական զեկուցող՝ Կարինե Աճեմյան:

Ազգային ժողովի աշխատակարգի 70-րդ եւ 71-րդ կետերի համաձայն գրությանը կցվում են՝

ա) որոշման նախագիծը,

բ) որոշման նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող որոշման փոփոխվող կետերի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքով սահմանված կարգով որոշման նախագիծը դնել շրջանառության մեջ: