Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-216-14.12.2017-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի  9.6-րդ կետի 9.6.1 ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
 
«9.6.1.» հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար`
9.6.1.1. հանրապետական սփռման համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
9.6.1.2. մայրաքաղաքային սփռման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
9.6.1.3. տարածքային սփռման համար` տարեկան (բացառությամբ անալոգային հեռարձակումների) բազային տուրքի
100-ապատիկի չափով»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրումը:

Գործող իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է հեռուստահեռարձակման բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում` Հայաստանի Հանրապետության հեռուստահեռարձակման շուկայում մրցունակության ամրապնդմամբ ու բարձրացմամբ:

Ինտերնետային հեռուստատեսությունը համարվում է 21-րդ դարի նվաճումներից եւ ներկայումս ինտերնետային հեռուստատեսությունը՝ իր նորագույն տեխնոլոգիական լուծումների եւ հեռուստալսարանին ընձեռող լրացուցիչ ինտերակտիվ հնարավորությունների շնորհիվ հեռուստաընկերությունների համար դարձել է առավել գրավիչ, քան ավանդական վերգետնյա եթերային հեռուստատեսային հեռարձակման հարթակը: Ընդ որում, եթերայինից՝ ինտերնետ հեռուստատեսություն հեռուստալսարանի միգրացիան առկա է ողջ աշխարհում: Ինչպես ցույց են տալիս ոլորտում հեղինակավոր Ericsson ընկերության վերլուծությունները (TV & Media 2016 Presentation), 2016 թվականի դրությամբ ավանդական եթերային հեռուստատեսությունից օգտվողների թիվը կազմել է հեռուստալսարանի ընդամենը 14 տոկոսը:

Ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադառնում եթերային հեռուստատեսության լսարանի վրա՝ միաժամանակ այն դարձնելով ոչ գրավիչ գովազդատուների համար: Հեռուստաընկերությունները լսարանի հետ մեկտեղ կորցնում են գովազդային շուկայի մեծ մասը, ինչը միշտ համարվել է հեռուստաընկերությունների հիմնական եկամտի աղբյուրը: Ֆինանսական միջոցների սղությունը չի կարող չազդել նաեւ հեռուստահաղորդումների որակի վրա:

Համաշխարհային շուկայում եւ Հայաստանում ներկա զարգացման միտումների եւ մարտահրավերների պայմաններում ՀՀ կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման համար ներկա փուլում անհրաժեշտ է ապահովել ոլորտում տնտեսվարող սուբյեկտների հետագա գործունեություն իրականացնելու ռիսկերը:

Միաժամանակ հարկ է նշել, որ չնայած ինտերնետային հեռուստատեսության զարգացման տեմպերին, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության հատկապես տարեց բնակչության մի ստվար զանգվածի համար եթերային հեռուստատեսությունը դեռեւս մնում է ինֆորմացիա ստանալու միակ աղբյուրը:

Պետական քաղաքականության առավել արդյունավետ մշակման ու իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նվազեցնելով հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար նախատեսված տարեկան տուրքերը:

Օրենքի նախագծի ընդունման նպատակն է հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնող ըկերություններին հնարավորություն ընձեռնել դիմակայելու տիրող իրավիճակում` սահմանելով պետական տուրքի ավելի փոքր դրույքաչափ: Հարկ է նշել, որ ներկայացված նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտները չեն նվազում, քանի որ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունում գոյանում է հարկվող եկամուտներ: Ավելին, նշված փոփոխության նպատակն է հնարավորություն տալ հեռուստաընկերություններին, ՀՀ պետական բյուջե վճարվող գումարների իջեցման արդյունքում, ավելի շատ գումար հատկացնել հեռուստահաղորդումների պատրաստման համար, ինչի արդյունքում հնարվոր կլինի ավելի որոկյալ հաղորդումներ պատրաստել, որը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարծիքի արտահայտման ազատության իրավունքի իրականացմանն ուղղված քայլ կհանդիսանա: Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով եւ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաըկերությունների համար` հաշվի առնելով նրա դերը եւ կարեւորությունը Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական, կրթական, մշակութային ու ժամանցային հաղորդումների ստեղծման եւ հեռարձակման գործում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի  ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ  հայտնում եմ, որ նշված նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը  կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա, որից ելնելով.

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ)շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է նվազեցնել հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար սահմանված տարեկան պետական տուրքերը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծի ընդունումը այլ հավասար պայմաններում կարող է բերել ՀՀ պետական բյուջեի ծախսերի նվազեցման, իսկ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ)` ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով  նախատեսվում է իջեցնել հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը, մասնավորապես սահմանելով՝

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է  դրական  ազդեցություն, քանի որ Նախագծի ընդունմամբ  կկրճատվի տնտեսավարողների ֆինանսական բեռը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ)՝  ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

Նախագծի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է իջեցնել հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը, մասնավորապես սահմանելով՝

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են հեռուստահեռարձակման շուկայի հետ։ Նվազեցնելով եթերային հեռարձակում իրականացնելու համար նախատեսված տարեկան տուրքերի դրույքաչափերը, մատակարարներին հնարավորություն կընձեռվի միմյանց հետ մրցելու եւ կհեշտացնի նոր մատակարարների մուտքը շուկա։ Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները՝ արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա դրական  ազդեցություն հայտնաբերելու եզրակացություն։
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

30 նոյեմբերի 2017 թվականի  N  1485 - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ    Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. դեկտեմբերի 13
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն   ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի  N 1485-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը:

Հարգանքով`   ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ