Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-216-14.12.2017-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի  9.6-րդ կետի 9.6.1 ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
 
 
«9.6.1.» 
հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար`        
  
9.6.1.1. 
հանրապետական սփռման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
   
9.6.1.2. 
մայրաքաղաքային սփռման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
  
9.6.1.3.
տարածքային սփռման համար` տարեկան (բացառությամբ անալոգային հեռարձակումների) բազային տուրքի 100-ապատիկի չափով»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից: