Armenian ARMSCII Armenian
Կ-216-14.12.2017-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 9.6-րդ կետի 9.6.1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9.6.1. հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար՝      
  

9.6.1.1.

հանրապետական սփռման համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
  

9.6.1.2.

մայրաքաղաքային սփռման համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
  

9.6.1.3.

տարածքային սփռման համար՝ տարեկան (բացառությամբ անալոգային հեռարձակումների) բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: