Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2172-14.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ  հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «եւ այն կատարման ներկայացնելու ժամկետը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 23. Կատարողական թերթ տալը եւ կատարման ներկայացնելը.

1. Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ`

1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.

2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.

3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.

4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետում կատարողական թերթ տալուց հետո` դատարանը, անհապաղ, կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ուղարկում է հարկադիր կատարման ծառայություն:

3.Դատարանը պահանջատիրոջ դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում նրան է տրամադրում հարկադիր կատարման ծառայություն ուղարկած կատարողական թերթի պատճենը:

4. Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է անժամկետ, ժամկետային կամ ցմահ կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել ակտով հաստատված պարտավորությունները խախտված լինելու մասին իմանալու պահից 1 տարվա ընթացքում:

5. Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

6. Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետեւանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչեւ դրանց կատարումը:

7. Սույն օրենքի 41 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջ դիմումով վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:

8. Պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձված կատարողական թերթը դատարանի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով  կարող է կրկին կատարման ներկայացվել պահանջատիրոջ՝ դատարան ներկայացված դիմումի հիման վրա:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:»:

Հոդված 5. 31-րդ հոդվածի

1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 31. Կատարողական թերթը վերադարձնելը »

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է կատարողական թերթ տված դատարանին:»

3) 3-րդ մասում «պահանջատիրոջը» բառը փոխարինել «կատարողական թերթ տված դատարանին»:

4) Լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«4. Կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգով վարույթը ավարտելուց հետո կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ուղարկում է կատարողական թերթ տված դատարան»:

5) Լրացնել 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«5. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«1. Կատարողական թերթի վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին դիմումը դատարան է ներկայացվում էլեկտրոնային եղանակով»:

2) 3-րդ մասում «որոշում» բառից հետո լրացնել «եւ այն էլեկտրոնային եղանակով ուղարկում հարկադիր կատարման ծառայություն»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը տրված կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել` մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ`

1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.

2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.

3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.

4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

3. Մինչեւ սույն օրենքի ընդունումը տրված կատարողական թերթի բնօրինակը կորցնելու դեպքում կատարողական թերթ տված դատարանը կարող է պահանջատիրոջ դիմումի հիման վրա տալ կրկնօրինակ: Կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչեւ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը եւ պարտապանը պատշաճ ձեւով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման Հավելված 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների 173-րդ կետի համաձայն` նախատեսվում է զարգացնել դատական գործընթացներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգը՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան իրավական կառուցակարգեր նախատեսելու միջոցով:

Նախագիծը մշակվել է ի կատարումն հիշյալ կետի եւ հաշվի առնելով առաջարկվող կարգավորման պարագայում քաղաքացիական եւ վարչական վարույթների ժամանակ գործին մասնակցող անձանց համար որոշ փաստաթղթերի ներկայացման առավել դյուրին ընթացակարգի սահմանման եւ դատարաններում թղթային փաստաթղթաշրջանառությունը կրճատելու անհրաժեշտությունը:

Հարկ է նշել, որ գործող կարգավորման պարագայում գործին մասնակցող անձինք եւ դատարանը զրկված են փատաթղթերի էլեկտրոնային ներկայացման ընթացակարգի հնարավորությունից, ինչը մի շարք դեպքերում գործին մասնակցող անձանց համար ավելորդ ձգձգումների տեղիք է տալիս:

Ներկայացվող նախագծով նախատեսվում է նաեւ դատարանի կողմից կատարողական թերթի էլեկտրոնային եղանակով փոխանցում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է փոփոխություն եւ լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ վարչական դատավարության օրենսգրքերում, մասնավորապես`

1. հայցադիմումի, դիմումի, բողոքի, հայցադիմումի պատասխանի, միջնորդության եւ այլ փաստաթղթերի ներկայացման գործող ընթացակարգերին զուգահեռ հնարավարություն ընձել գործին մասնակցող անձանց հիշյալ փաստաթղթերը ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով.

2. Հայցադիմումի, դիմումի, հայցադիմումի պատասխանի կամ բողոքի էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում դրանց կից ներկայացվող փաստաթղթերի նույնպես էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն.

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է դյուրինացնել կատարողական թերթի փոխանցումը ԴԱՀԿ` այդպիսով խնայելով ժամանակ եւ ռեսուրսներ: Նախագծով նախատեսվում է՝

1. կատարողական թերթ տալուց հետո` անհապաղ, կատարողական թերթի էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու հնարավորություն:

2. հստակեցնել անժամկետ, ժամկետային կամ ցմահ կատարում պահանջող կատարողական թերթի ակտով հաստատված պարտավորությունները խախտված լինելու մասին իմանալու պահից 1 տարվա ընթացքում դիմում ներկայացնելու հնարավորությունը:

3. սահմանել պահանջատիրոջ դիմումով վերադարձված կատարողական թերթը կրկին կատարման ներկայացնելու ընթացակարգ:

4. նախատեսել կատարողական թերթը այն տված դատարանին վերադարձնելու հնարավորությունը:

5. Նախագծի համաձայն` հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթի պարզաբանման դիմումը եւս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով եւ դատարանի կողմից կայացված որոշումը նույնպես էլեկտրոնային եղանակով ուղարկվում է հարկադիր կատարման ծառայություն:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել դյուրին եւ արդյունավետ դարձնել գործին մասնակցող անձանց կողմից փաստաթղթերի` դատարան ներկայացման գործընթացը, դատարաններում կրճատել թղթային փաստաթղթաշրջանառությունը, զարգացնել դատական գործընթացներում, կատարողական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգը:

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եւ եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյանին

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում  ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի ......-ի N ...... - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 

  Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ