Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-218-14.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քննության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները բաշխվում են Դատարանների նախագահների խորհրդի կողմից որոշված դատավորների միջեւ:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գործերի հանձնումը դատարանների նախագահներին, Արդարադատության խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի եւ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին կատարվում է ընդհանուր կարգով, սակայն յուրաքանչյուր ամիս դատարանների նախագահներին՝ բացառությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, հանձնված գործերի քանակը պետք է մինչեւ տասը տոկոսով, իսկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, Արդարադատության խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի եւ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին՝ մինչեւ 25 տոկոսով պակաս լինի տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից:».

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քննության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին հանձնվող գործերի քանակը տվյալ դատարանի մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից կարող է պակաս լինել Դատարանների նախագահների խորհրդի սահմանած չափով:».

4) 6-րդ մասից հանել «, իսկ բացառիկ դեպքերում` 1 տարին» բառերը.

5) 7-րդ մասում «(ներառյալ՝ արձակուրդին նախորդող 20-օրյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(ներառյալ՝ արձակուրդին նախորդող 10-օրյա ժամանակահատվածը)» բառերով, իսկ «(ներառյալ՝ գործուղմանը նախորդող 20-օրյա ժամանակահատվածը եւ գործուղման ժամկետի ավարտին նախորդող 30-օրյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(ներառյալ՝ գործուղմանը նախորդող 10-օրյա ժամանակահատվածը)» բառերով.

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ մաս.

«14. Սույն հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերով սահմանված պահանջները կիրառելի չեն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործերի բաշխման կարգի նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Երեւան քաղաքում գործում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 65 դատավորի կազմով:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ունի այլ նստավայրեր Երեւան քաղաքի վարչական տարածքում: Գործի հարուցումից հետո տվյալ գործով փաստաթղթերը հանձնվում են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն նստավայրում, որտեղ քննվում է գործը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 25-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ կետ.

«9.1) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի  նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների  հերթապահությունների ժամանակացույցը եւ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերը.»:

Հոդված 4. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետ.

«4.1) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի  նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների համար հերթապահություն սահմանելու կարգը.».

2) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը եւ հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի եւ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.»:

Հոդված 5. Օրենսգրքի 76-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 76. Դատավորի արձակուրդը

1. Դատավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տեւողությամբ:

2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը: Դատավորին ամենամյա հերթական արձակուրդ կարող է տրամադրվել մասերով, բայց ոչ ավել, քան երեք մասով:

3. Դատարանի նախագահը մինչեւ տվյալ տարվա հունվարի 31-ը հաստատում է դատավորների ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույցը եւ հրապարակում Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հաստատված ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ տրամադրելու եւ դրա պատճառների մասին տվյալ դատարանի նախագահն իրազեկում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:

4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչեւ 20 աշխատանքային օր տեւողությամբ:

5. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչեւ 30 աշխատանքային օր տեւողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:

6. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը կարող են լուծվել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից:

7. Դատավորներին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանվում է Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար իրավագիտության բնագավառում գիտական աստիճան, իսկ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ համապատասխանաբար վերջին ութ եւ տասը տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատություններում մշտապես իրավունք դասավանդող կամ գիտական հաստատությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (ստորեւ՝ գիտնականներ) կարող են ընդգրկվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում` սույն հոդվածով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) գիտնականի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրականացված գիտական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցները, ինչպես նաեւ գիտական աշխատությունների եւ հրապարակումների ցանկը.».

3) 4-րդ մասում`

ա) 1-ին նախադասությունում «միայն վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում» բառերը փոխարինել «վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերով.

բ) 5-րդ նախադասությունում «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում» բառերը փոխարինել «վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերով:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված գիտնականների համար Արդարադատության ակադեմիայում կազմակերպվում է ուսուցում գործնական հմտությունների զարգացման մասով:»:

Հոդված 7. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Երեւան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները շարունակում են գործել որպես Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ դատարանների նախագահները եւ դատավորները շարունակում են պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում եւ շարունակում են քննել իրենց վարույթներում եղած գործերը:

3. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը նշանակվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմից:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է Դատական դեպարտամենտի կառուցվածքի փոփոխություն:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, Դատարանների նախագահների խորհուրդը`

1) Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմից նշանակում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար,

2) փոփոխում է դատարանների նախագահներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը,

3) սահմանում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` օրենքով չսահմանված նստավայրերը եւ հաստատում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների` ըստ նստավայրերի եւ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը,

4) փոփոխում է դատարանների գործավարության կանոնները,

5) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի  նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների համար հերթապահություն սահմանելու կարգը,

6) սահմանում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կնիքների եւ դրոշմակնիքների գծապատկերները:

6. Մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին կնիքների եւ դրոշմակնիքների տրամադրումը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն օգտագործում են մինչ այդ որպես Երեւան քաղաքի վարչական շրջանի դատարանի դատավոր ունեցած կնիքները եւ դրոշմակնիքները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1. Դատարանների գործունեության վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երեւան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների միջեւ ստեղծվել են ծանրաբեռնվածության էական տարբերություններ: Մասնավորապես, օրինակ, 2015 թվականի ընթացքում Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 4633 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 5772 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 6074 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 4597 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` 3893 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` 5507 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 6150 քաղաքացիական գործ:

Բացի այդ, Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ գործերի բաշխման էական անհամաչափություն է առկա նաեւ առանձին դատավորների ծանրաբեռնվածության միջեւ: Մասնավորապես, օրինակ, 2016 թվականի ընթացքում Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 1074 գործ, մինչդեռ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր` 371 գործ, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 670 գործ քաղաքացիական մասնագիտացմամբ 4 դատավորի առակայության պարագայում, այն դեպքում, երբ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 355 գործ քաղաքացիական մասնագիտացմամբ 8 դատավորի առակայության պարագայում:

Ուշագրավ է նաեւ այն իրողությունը, որ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականին ստացել է  մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին վերաբերող 3924 միջնորդություններ, իսկ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նույն ժամանակահատվածում ստացել է 556 միջնորդություն:

Միեւնույն ժամանակ, Դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի մայիսի 18-ի թիվ 25-Լ որոշմամբ սահմանված կոնկրետ տոկոսաչափերն առանց հիմնավորման անհավասարաչափ են բաշխված, ինչի արդյունքում մեկ դատարանի նախագահն օգտվում է 95 տոկոս արտոնությունից, այսինքն` նրան մակագրվում է գործերի ընդամենը 5 տոկոսը, իսկ այլ նախագահ` 25 տոկոսից, կամ, առհասարակ, որեւիցե արտոնություն չունի, ինչը եւս հանգեցնում է դատարանների եւ առանձին դատավորների միջեւ ծանրաբեռնվածության անհամաչափ բաշխման:

2. Ընդհանուր իրավասության դատարանների կողմից գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի քննության վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2013 թվականին գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի 48 տոկոսը կազմել են 2.000.000 դրամը չգերազանցող հայցագին ունեցող գործերը, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 2.000.000 դրամը չգերազանցող հայցագին ունեցող գործերը կազմել են արդեն գումարի բռնագանձման վերաբերյալ բոլոր գործերի 82 տոկոսը: Ընդ որում, որ նշված գործերի մեծ մասը հիմնվում եմ գրավոր գործարքի (վարկային եւ այլ պայմանագրեր) վրա:

Այս առումով ուշադրության է արժանի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 28.02.1984 թվականի թիվ R/84/5 հանձնարարականը, որով սահմանվել է պարտատիրոջ իրավունքների առավել արդյունավետ, ճկուն եւ արագ պաշտպանության կագուցակարգեր ներդնելու պահանջ: Փաստաթղթին կից սկզբունքներով նախատեսվում է, որ քաղաքացիական դատավարությունում անհրաժեշտ է նախատեսել վեճի լուծումն արագացնող կոնկրետ կանոններ, որոնք թույլ կտան անհետաձգելի կամ անվիճելի դեպքերում թեթեւացնել դատական ընթացակարգը, ապահովել խախտված կամ խախտման վտանգի տակ գտնվող իրավունքների առավել արագ պաշտպանությունը՝ ապահովելով այդ կատեգորիաների գործերով արդարադատության մատչելիությունն ու արդյունավետությունը:

Վերոգրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր)`

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նախագծերի մշակմանն օժանդակել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձեւավորված փորձագիտական խումբը եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ  իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կներդրվի դատավորների միջեւ դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման եւ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ որոշակի գումարային շեմը չգերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում` առանց անհարկի ձգձգումների, ապահովող գործիքակազմ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի  -ի  N  - Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հարգանքով`     ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ