Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-227-15.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-254-Ն օրենքի  (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «ֆինանսների նախարարության» բառերը, իսկ «9-րդ հոդվածի» բառերը փոխարինել «9-րդ եւ 14-րդ  հոդվածների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ .

«1) տեսչական մարմին` սույն օրենքի հիման վրա ստեղծվող վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին, 1.2-րդ եւ 1.3-րդ կետերով.

«1.1) լիազոր մարմին՝ տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի քաղաքականությունը մշակող գործադիր իշխանության համապատասխան մարմին.

1.2) տեսչական մարմնի վերահսկողության ոլորտ՝ օրենքով սահմանված ոլորտ կամ ոլորտի մաս, որի նկատմամբ տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվում է  վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին.

1.3) տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագիր` ընթացիկ տարում հաջորդ տարվա համար տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատվող փաստաթուղթ, որն առնվազն ներառում է տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի ընդհանուր իրավիճակը, առկա խնդիրները եւ բացահայտված ռիսկերը, ինչպես նաեւ դրանց նվազեցմանն ու վերացմանն ուղղված տարեկան միջոցառումների ժամանակացույցը»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 5. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

1. Տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա վերահսկողություն իրականացնող պետական մարմին է։

2. Տեսչական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում եւ նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Տեսչական մարմինը կարող է ունենալ կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումներ: Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առեւտրային կազմակերպություններ:

4. Տեսչական մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: Տեսչական մարմնի գույքը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տեսչական մարմնի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից:

5. Տեսչական մարմնի լիազորությունների արդյունավետ իրականացման, նյութական խրախուսման, կարողությունների զարգացման նպատակով տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է  բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ, որը չի կարող համալրվել տեսչական մարմնի վերահսկողության արդյունքում նշանակված տույժերով եւ/կամ տուգանքներով: Տեսչական մարմնի արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրները սահմանվում են առանձին օրենքներով:

6. Տեսչական մարմնի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման եւ կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաեւ տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը։

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) վերնագիրը «մարմնի» բառից հետո լրացնել «նպատակը եւ» բառերով, իսկ 1-ին մասում «Տեսչական մարմնի լիազորություններն են`» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իր վերահսկողության ոլորտում անվտանգության եւ (կամ) իրավական նորմերի պահանջների պահպանման ապահովումն է, որին համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է հետեւյալ լիազորությունները`» բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետում «այլ» բառը փոխարինել «դրանց համապատասխան ընդունված նորմատիվ» բառերով, իսկ «կատարման» բառը փոխարինել  «պահպանման» բառով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասը 1-ին նախադասությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Տեսչական մարմնի կառավարմանը ներգրավված են նրա վերահսկողության ոլորտի լիազոր մարմնի (ների) ղեկավարը (ները)` կառավարման խորհրդի միջոցով։», իսկ հաջորդ նախադասության մեջ «ինն» բառը փոխարինել «տասն» բառով.

2) 2-րդ մասում`

ա. հանել «կամ նրա որոշմամբ` համապատասխան տեղակալը» բառերը.

բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչը» բառերով.

3) 3-րդ մասում «մինչեւ երեք» բառերը փոխարինել «երկու» բառով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1 Խորհրդի կազմում անդամ ընտրված հասարակական կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչների անդամությունը խորհրդի առաջարկությամբ կարող է դադարել, երբ.

1) խորհրդի համապատասխան անդամը առնվազն երկու անգամ անընդմեջ չի մասնակցել խորհրդի հերթական նիստերին.

2) կասեցվել կամ դադարեցվել է համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպության գործունեությունը.

3) համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպությունը դադարել է համապատասխանել խորհրդի անդամ ընտրվելու չափանիշներին.

4) համապատասխան անդամը ներկայացրել է անդամությունից դուրս գալու մասին դիմում»:

5) 4-րդ մասում հանել «կամ նրա տեղակալը» եւ «կամ նրանց տեղակալները» բառերը:

6) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Խորհրդի նիստերը հրապարակային են եւ հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:»:

7) 7-րդ մասում`

ա. լրացնել 1.1-ին կետ.

«1.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող  նորմատիվ իրավական ակտերի նախագծերին».

բ. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«4) քննարկում է  տեսչական մարմնի կողմից ներկայացվող տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը եւ հավանություն է տալիս դրան.»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի`

1) 2-րդ կետում «շրջանակները» բառից հետո լրացնել «` տարանջատելով  վերահսկողական եւ վերլուծական, պլանավորման գործառույթները»

2) 3-րդ կետում «եւ լիազոր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «,Խորհրդի դրական եզրակացության դեպքում` համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարի կամ մեկից ավելի բնագավառների դեպքում` Խորհրդի նախագահի» բառերով.

3) 4-րդ կետում «լիազոր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերով.

4) 5-րդ կետում «լիազոր մարմնի ղեկավարի հաստատման է ներկայացնում» բառերը փոխարինել «հաստատում է» բառով.

5) 11-րդ կետում «հաստատմանն» բառը փոխարինել «հավանությանն» բառով:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «մաքսային» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ գործադիր իշխանության համակարգում գործող ստուգում իրականացնող» բառերը:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը`

1) առաջին նախադասությունը «հաշվետվությունները» բառից հետո լրացնել «առնվազն» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին կետով.

«1.1)  գործունեության տարեկան ծրագրի կատարման ընթացքը»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով.

«8)  Տեսչական մարմնի եւ դրա պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքների քանակը, բովանդակությունը եւ դրանց վերաբերյալ ընդունված որոշումները։»:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) «լիազոր մարմնի» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով.

2) 2-րդ մասից հանել «(առանձնացված ստորաբաժանման)» բառերը

3) 3-րդ մասում «հաստատմանը» եւ «հաստատելուց» բառերը համապատասխանաբար փոխարինել  «հավանությանը» եւ «հավանությունից» բառերով:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «երկու» բառը փոխարինել «չորս» բառով.

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Գործադիր իշխանության համակարգում գործող վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին իրականացվող լիազորությունների իրականացման նպատակով տեսչական մարմիններ կարող են ստեղծվել  մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 4.1-ին մասերով.

«3.1 Մինչեւ սույն օրենքի համաձայն տեսչական մարմինների ստեղծումը տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը քննում է նաեւ գործող տեսչությունների եւ(կամ) դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության (այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի) դեմ բերված բողոքները:

4.1 Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված տեսչական մարմինների կարգավիճակը համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին»:

4) 7-րդ եւ 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, եւ 9-րդ հոդվածի 1-ին մասի, 11-րդ հոդվածով օրենքի 19-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասի։

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 1-ին մասը,հոդվածները, , 11-րդ հոդվածով օրենքի 19-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասը  ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 159-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող տեսչական համակարգի բարեփոխումների իրականացման ներկա փուլում առաջացել է՝ ելնելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկման ընթացքում ի հայտ եկած՝ տեսչական մարմինների գործունեության հետ կապված մի շարք խոչընդոտներ վերացնելու հրամայականից: Օրենքի հիմնական նպատակն է տեսչական մարմիններին ներկայիս իրավական կարգավիճակից տարբերվող կարգավիճակ տալը, ինչը բխում է տեսչական մարմինների գործունեության առանձնահատկություններից: Առաջարկվող փոփոխությունը կնպաստի մի կողմից տեսչական մարմնի թափանցիկ եւ անկաշկանդ գործելուն, մյուս կողմից իր գործունեության համար ինքնուրույն պատասխանատվություն ստանձնելուն:

Նախագծով տեսչական մարմինների գործունեության վարչական (կադրային, ֆինանսաբյուջետային, գնումների կազմակերպում, կազմակերպատնտեսական) բնույթի աշխատանքների իրականացման լիազորությունները վերապահվում է ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին: Այս փոփոխությունը կնպաստի համակարգի միասնական զարգացմանը, արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ տեսչական մարմինների գործունեության շարունակական կատարելագործմանը: Նախագիծը կարգավորում է տեսչական մարմնի կառավարման առանձնահատկությունները` հստակ տարանաջատելով տեսչական մարմնի կառավարման խորհրդի եւ ղեկավարի լիազորությունները:

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է տեսչական մարմնի կարգավիճակի փոփոխությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2014 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության կազմակերպման առանձնահատկությունները, վերակազմակերպման եւ գործունեության դադարեցման կարգը, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ: Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն տեսչական մարմինը ստեղծվում է լիազոր մարմնի (այն է՝ նախարարության) կազմում որպես առանձնացված ստորաբաժանում, ինչը խոչընդոտում է տեսչական մարմնի բնականոն գործունեությունը եւ չի ապահովում վերջիններիս անկախությունը, թափանցիկ եւ անկողմնակալ գործելու իրավասությունը:

Գործող օրենքի համաձայն տեսչական մարմինը, հանդիսանալով լիազոր մարմնի ստորաբաժանում, ուղղակիորեն կախման մեջ է նախարարության համապատասխան ստորաբաժանումներից /տեսչական մարմնի կադրային, ֆինանսական եւ գործունեության հետ կապված վարչակազմակերպչական այլ հարցերը իրականացվում են նախարարության ստորաբաժանումների կողմից: Այս կարգավորումները անհարկի դժվարություններ են առաջացնում տեսչական մարմնի ձեւավորման ընթացքում, ինչպես նաեւ հետագա աշխատանքներում:

Այս պարագայում առաջանում է Տեսչական մարմնի իրավական վիճակի հստակեցման անհրաժեշտություն։

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարությունն իրականացնում է տեսչական համակարգի օպտիմալացման եւ համակարգի արդյունավետ գործունեության քաղաքականություն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակը տեսչական մարմնի կարգավիճակի հստակեցումն է, որն ուղղված է տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ներկայացվող նախագիծը ամրագրում է տեսչական մարմնի նոր կարգավիճակ, որի համաձայն տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական մարմին է։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի, այդ մարմնի կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով։ Նախագիծը նպատակ է հետապնդում հստակ սահմանել տեսչական մարմինների իրավական վիճակը, ապահովել տեսչական մարմնի անկախությունը եւ ՀՀ կառավարության աշխատակազմի իրավասությունը տեսչական մարմինների բնականոն գործունեության համակարգման հարցում։

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է տեսչական մարմնում որոշ առանձնահատկությունների ամրագրմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի Տեսչական բարեփոխումների խմբի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ամրագրել  տեսչական մարմինների նոր կարգավիճակը եւ կառավարման առանձնահատկությունները:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Օրենքներում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Օրենքների ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի առաջանա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, եւ չեն հակասի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին, եթե հաշվի առնվեն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ներկայացված առաջարկությունները:

Օրենքներիկիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է տեսչական մարմինների գործունեության վարչական` կադրային, ֆինանսաբյուջետային, գնումների կազմակերպում, կազմակերպատնտեսական բնույթի աշխատանքների իրականացման լիազորությունները վերապահել ՀՀ կառավարության աշխատակազմին, ինչպես նաեւ առաջարկվում է հստակ տանաջատել տեսչական մարմնի կառավարման խորհրդի եւ ղեկավարի լիազորությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցությունը բացակայում է:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է տեսչական մարմինների գործունեության որակի ապահովման համակարգումը, ինչպես նաեւ կադրային, ֆինանսաբյուջետային, գնումների կազմակերպման, եւ վարչական բնույթի մի շարք այլ գործառույթներ վերապահել ՀՀ կառավարության աշխատակազմին: Նախագծով հստակ տարանջատվում են նաեւ տեսչական մարմնի կառավարման խորհրդի եւ ղեկավարի լիազորությունները:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել տեսչական մարմինների կառավարման արդյունավետությունը` միաժամանակ ապահովելով վերջիններիս գործունեության անկախությունը ոլորտային քաղաքականություն մշակող նախարարություններից:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն, քանի որ տեսչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը կկրճատի տեսչական գործառույթների հետեւանքով տնտեսավարողների համար առաջացող վարչարարական բեռը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ՝բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Ներկայացված նախագծերի փաթեթը, ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում,  իսկ ընդունման դեպքում ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

Եզրակացություն

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման կամ եկամուտների էական նվազեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1579-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ