Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 4-րդ հոդվածում «գանգատարկել» բառը փոխարինել «բողոքարկել» բառով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «ա» ենթակետից հանել «ու գանգատների» բառերը:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաեւ դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը.
Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաեւ դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
1. հայցադիմումների եւ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`
ա) դրամական պահանջով` | հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից |
բ) ոչ դրամական պահանջով` | բազային տուրքի քառապատիկի չափով |
2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար` | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար` | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար` |
|
ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար` | բազային տուրքի չափով |
բ) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար` | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
գ) ըստ ներկայացնողի եւ օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար | բազային տուրքի չափով |
դ) այլ դիմումների համար` | բազային տուրքի եռապատիկի չափով |
5. հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու կամ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումների համար, օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման եւ հարկադիր կատարման վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումների համար, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար` | բազային տուրքի քառապատիկի չափով |
6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` |
|
ա) դրամական պահանջի գործերով` | վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված եւ բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով |
բ) ոչ դրամական պահանջի գործերով` | բազային տուրքի տասնապատիկի չափով |
գ) հատուկ վարույթի գործերով` | բազային տուրքի ութապատիկի չափով |
7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` |
|
ա) դրամական պահանջի գործերով` | հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից եւ ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից |
բ) ոչ դրամական պահանջի գործերով` | բազային տուրքի 20-պատիկի չափով |
գ) հատուկ վարույթների գործերով` | բազային տուրքի տասնապատիկի չափով |
8. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար` | բազային տուրքի 50 տոկոսի եւ պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով |
9. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար | բազային տուրքի 20 տոկոսի եւ պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով |
10. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար` | պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի չափով:»: |
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «թ» ենթակետում «գանգատներով» բառը փոխարինել «բողոքներով» բառով, իսկ «գանգատարկելու» բառը փոխարինել «բողոքարկելու» բառով.
2) «ժգ» ենթակետում «գանգատ» բառը փոխարինել «բողոք» բառով, իսկ «գանգատին» բառը փոխարինել «բողոքին» բառով.
3) «ժը)» ենթակետում «հարկադիր» բառը փոխարինել «ոչ հոժարական» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժը.1)» ենթակետ.
«ժը.1) բժշկական կազմակերպությունները` քաղաքացուն բժշկական հարկադիր հետազոտության եւ (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իե» ենթակետ.
«իե) հայցվորը` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով:»:
Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում «քաղաքացիական դատավարության օրենսգրքի» բառերը փոխարինել «քաղաքացիական դատավարության օրենսգրքով» բառերով, իսկ «233 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի» բառերը փոխարինել «սահմանված վճռաբեկ բողոքի ձեւը եւ բովանդակությունը չպահպանելու» բառերով:
Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածում «գանգատարկվել», «գանգատները» եւ «գանգատը» բառերը փոխարինել, համապատասխանաբար, «բողոքարկվել», «բողոքները» եւ «բողոքը» բառերով:
Հոդված 7. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: