Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Քաղաքացիական դատավարությունում փաստաբան չհանդիսացող անձանց կողմից դատական ներկայացուցչություն իրականացնելու դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: