Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն օրենքի 15-րդ հոդվածում «պարտավոր է եռօրյա ժամկետում քննել դիմումը եւ կայացնել» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «կարող են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերը:
Հոդված 3.
Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: