Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 58-րդ հոդվածում.
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Քաղաքապետն անասնաբուժության բնագավառում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունը.
«1) ապահովում է անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքը սպասարկող անասնաբույժի միջոցով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: