Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
«19) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
«19) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ` փոխհատուցման գումարի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: