Հոդված 1. Վավերացնել 1968թ. նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը վավերացումն ապահովելու նպատակով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ):
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիայի (կից առարկությամբ) ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՀՀ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին օրենքի ընդունման կապակցությամբ նոր օրենք ընդունելու կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԵՎ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիայի (կից առարկությամբ) դրույթները չեն հակասում ՀՀ գործող օրենքներին եւ իրավական այլ ակտերին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արդյունավետ, անվտանգ եւ կայուն ճանապարհային երթեւեկության ապահովման համար անհրաժեշտ է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհներ, տրանսպորտային միջոցների արտադրություն, ինչպես նաեւ պատշաճ կերպով կարգավորել ճանապարհային երթեւեկությունը:
Հաշվի առնելով ճանապարհային երթեւեկության անդրսահմանային բնույթը՝ կարեւոր է, որ նման կարգավորումները համապատասխանեն միջազգային չափանիշներին:
«Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիայի նպատակն է ճանապարհային երթեւեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության եւ հետեւանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի, նրանց իրավունքների եւ օրինական շահերի, հասարակության եւ պետության շահերի պահպանումը:
Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է ճանապարհային երթեւեկության բարձր անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները եւ ձգտում նվազեցնել ճանապարհային երթեւեկության հետեւանքով ստացվող վնասվածքների եւ մահվան դեպքերը:
Միանալով «Ճանապարհային նշանների եվ ազդանշանների մասին» կոնվենցիային եւ հետեւելով միջազգային մակարդակում համաձայնեցված կարգավորումներին՝ Հայաստանի Հանրապետությում ճանապարհային վթարներից գրանցվող մահվան եւ վնասվածքների ելքով բազմաթիվ դեպքեր զգալիորեն կնվազեցվեն:
Վերոնշյալ կոնվենցիան կնպաստի Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունների կարգավորմանը, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման ու անվտանգության ապահովման իրավական հիմքերի սահմանմանը:
Ելնելով վերոգրյալ սկզբունքներից եւ հաշվի առնելով կոնվենցիայի հոդվածներում արծարծված խնդիրների արդիականությունը Հայաստանի Հանրապետության համար` նպատակահարմար ենք գտնում միանալ 1968 թվականի նոյեմբերի 8-ին ք. Վիեննայում կատարված «Ճանապարհային նշանների եվ ազդանշանների մասին» կոնվենցիային:
Հայաստանի Հանրապետության առարկությունը
«Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» Կոնվենցիայի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ
Ադրբեջանի Հանրապետության կողմից 1968թ. նոյեմբերի 8-ին «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» Կոնվենցիայի վերաբերյալ կատարված հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտատարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների եւ հետեւանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետեւանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ:
Հայաստանի Հանրապետության առարկությունը
«Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» Կոնվենցիայի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ
Ադրբեջանի Հանրապետության կողմից 1968թ. նոյեմբերի 8-ին «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» Կոնվենցիայի վերաբերյալ կատարված հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտատարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների եւ հետեւանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետեւանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
7 դեկտեմբերի 2017 թվականի N 1535 - Ա
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ), օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1535-Ա որոշումը, օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, կոնվենցիայի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, ինչպես նաեւ կոնվենցիայի եւ գործող օրենքների եւ այլ իրավական ակտերի միջեւ հակասությունների բացակայության մասին, կոնվենցիայի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (21 նոյեմբերի 2017 թվականի ՍԴՈ-1390):
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
Հարգանքով` | ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |