Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները բաշխվում են Դատարանների նախագահների խորհրդի կողմից որոշված դատավորների միջեւ:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Գործերի հանձնումը դատարանների նախագահներին, Արդարադատության խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի եւ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին կատարվում է ընդհանուր կարգով, սակայն յուրաքանչյուր ամիս դատարանների նախագահներին՝ բացառությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, հանձնված գործերի քանակը պետք է մինչեւ տասը տոկոսով, իսկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, Արդարադատության խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի եւ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին՝ մինչեւ 25 տոկոսով պակաս լինի տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից:».
3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին հանձնվող գործերի քանակը տվյալ դատարանի մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից կարող է պակաս լինել Դատարանների նախագահների խորհրդի սահմանած չափով:».
4) 6-րդ մասից հանել «, իսկ բացառիկ դեպքերում` 1 տարին» բառերը.
5) 7-րդ մասում «(ներառյալ՝ արձակուրդին նախորդող 20-օրյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(ներառյալ՝ արձակուրդին նախորդող 10-օրյա ժամանակահատվածը)» բառերով, իսկ «(ներառյալ՝ գործուղմանը նախորդող 20-օրյա ժամանակահատվածը եւ գործուղման ժամկետի ավարտին նախորդող 30-օրյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(ներառյալ՝ գործուղմանը նախորդող 10-օրյա ժամանակահատվածը)» բառերով.
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ եւ 15-րդ մասեր.
«14. Սույն հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերով սահմանված պահանջները կիրառելի չեն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործերի բաշխման կարգի նկատմամբ:
15. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, որպես կանոն, բաշխվում են դատարանի այն նստավայրի դատավորների միջեւ, որի սպասարկման տարածքում գործող՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան ստորաբաժանումից ստացվել է քրեական գործը, եթե դրանով չեն խախտվում սույն հոդվածի 1-ին մասի պահանջները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Երեւան քաղաքում գործում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 65 դատավորի կազմով:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ունի այլ նստավայրեր Երեւան քաղաքի վարչական տարածքում: Քաղաքացիական գործի հարուցումից կամ քրեական գործը դատարանում ստացվելուց հետո տվյալ գործով փաստաթղթերը հանձնվում են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն նստավայրում, որտեղ քննվում է գործը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 25-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ կետ.
«9.1) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը եւ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերը.»:
Հոդված 4. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետ.
«4.1) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների համար հերթապահություն սահմանելու կարգը.».
2) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը, դրանց սպասարկման տարածքները եւ հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի եւ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.»:
Հոդված 5. Օրենսգրքի 76-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 76. Դատավորի արձակուրդը
1. Դատավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տեւողությամբ:
2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը: Դատավորին ամենամյա հերթական արձակուրդ կարող է տրամադրվել մասերով, բայց ոչ ավել, քան երեք մասով:
3. Դատարանի նախագահը մինչեւ տվյալ տարվա հունվարի 31-ը հաստատում է դատավորների ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույցը եւ հրապարակում Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հաստատված ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ տրամադրելու եւ դրա պատճառների մասին տվյալ դատարանի նախագահն իրազեկում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:
4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչեւ 20 աշխատանքային օր տեւողությամբ:
5. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչեւ 30 աշխատանքային օր տեւողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:
6. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը կարող են լուծվել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից:
7. Դատավորներին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանվում է Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ:»:
Հոդված 6. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար իրավագիտության բնագավառում գիտական աստիճան, իսկ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ համապատասխանաբար վերջին ութ եւ տասը տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատություններում մշտապես իրավունք դասավանդող կամ գիտական հաստատությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (ստորեւ՝ գիտնականներ) կարող են ընդգրկվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում` սույն հոդվածով սահմանված կարգով:».
2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) գիտնականի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրականացված գիտական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցները, ինչպես նաեւ գիտական աշխատությունների եւ հրապարակումների ցանկը.».
3) 4-րդ մասում`
ա) 1-ին նախադասությունում «միայն վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում» բառերը փոխարինել «վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերով.
բ) 5-րդ նախադասությունում «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում» բառերը փոխարինել «վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերով:
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված գիտնականների համար Արդարադատության ակադեմիայում կազմակերպվում է ուսուցում գործնական հմտությունների զարգացման մասով:»:
Հոդված 7. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Երեւան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները շարունակում են գործել որպես Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ դատարանների նախագահները եւ դատավորները շարունակում են պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում եւ շարունակում են քննել իրենց վարույթներում եղած գործերը:
3. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը նշանակվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմից:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է Դատական դեպարտամենտի կառուցվածքի փոփոխություն:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, Դատարանների նախագահների խորհրդի նախագահը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմից նշանակում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, Դատարանների նախագահների խորհուրդը`
1) փոփոխում է դատարանների նախագահներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը,
2) սահմանում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` օրենքով չսահմանված նստավայրերը, դրանց սպասարկման տարածքները եւ հաստատում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների` ըստ նստավայրերի եւ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը,
3) փոփոխում է դատարանների գործավարության կանոնները,
4) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների համար հերթապահություն սահմանելու կարգը,
5) սահմանում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կնիքների եւ դրոշմակնիքների գծապատկերները:
7. Մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին կնիքների եւ դրոշմակնիքների տրամադրումը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն օգտագործում են մինչ այդ որպես Երեւան քաղաքի վարչական շրջանի դատարանի դատավոր ունեցած կնիքները եւ դրոշմակնիքները: