Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2182-14.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՕ-221 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների» բառերը փոխարինել «Երեւան քաղաքի» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1. Դատարանների գործունեության վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երեւան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների միջեւ ստեղծվել են ծանրաբեռնվածության էական տարբերություններ: Մասնավորապես, օրինակ, 2015 թվականի ընթացքում Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 4633 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 5772 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 6074 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 4597 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` 3893 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` 5507 քաղաքացիական գործ, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 6150 քաղաքացիական գործ:

Բացի այդ, Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ գործերի բաշխման էական անհամաչափություն է առկա նաեւ առանձին դատավորների ծանրաբեռնվածության միջեւ: Մասնավորապես, օրինակ, 2016 թվականի ընթացքում Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 1074 գործ, մինչդեռ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր` 371 գործ, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 670 գործ քաղաքացիական մասնագիտացմամբ 4 դատավորի առակայության պարագայում, այն դեպքում, երբ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 355 գործ քաղաքացիական մասնագիտացմամբ 8 դատավորի առակայության պարագայում:

Ուշագրավ է նաեւ այն իրողությունը, որ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականին ստացել է  մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին վերաբերող 3924 միջնորդություններ, իսկ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նույն ժամանակահատվածում ստացել է 556 միջնորդություն:

Միեւնույն ժամանակ, Դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի մայիսի 18-ի թիվ 25-Լ որոշմամբ սահմանված կոնկրետ տոկոսաչափերն առանց հիմնավորման անհավասարաչափ են բաշխված, ինչի արդյունքում մեկ դատարանի նախագահն օգտվում է 95 տոկոս արտոնությունից, այսինքն` նրան մակագրվում է գործերի ընդամենը 5 տոկոսը, իսկ այլ նախագահ` 25 տոկոսից, կամ, առհասարակ, որեւիցե արտոնություն չունի, ինչը եւս հանգեցնում է դատարանների եւ առանձին դատավորների միջեւ ծանրաբեռնվածության անհամաչափ բաշխման:

2. Ընդհանուր իրավասության դատարանների կողմից գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի քննության վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2013 թվականին գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի 48 տոկոսը կազմել են 2.000.000 դրամը չգերազանցող հայցագին ունեցող գործերը, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 2.000.000 դրամը չգերազանցող հայցագին ունեցող գործերը կազմել են արդեն գումարի բռնագանձման վերաբերյալ բոլոր գործերի 82 տոկոսը: Ընդ որում, որ նշված գործերի մեծ մասը հիմնվում եմ գրավոր գործարքի (վարկային եւ այլ պայմանագրեր) վրա:

Այս առումով ուշադրության է արժանի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 28.02.1984 թվականի թիվ R/84/5 հանձնարարականը, որով սահմանվել է պարտատիրոջ իրավունքների առավել արդյունավետ, ճկուն եւ արագ պաշտպանության կագուցակարգեր ներդնելու պահանջ: Փաստաթղթին կից սկզբունքներով նախատեսվում է, որ քաղաքացիական դատավարությունում անհրաժեշտ է նախատեսել վեճի լուծումն արագացնող կոնկրետ կանոններ, որոնք թույլ կտան անհետաձգելի կամ անվիճելի դեպքերում թեթեւացնել դատական ընթացակարգը, ապահովել խախտված կամ խախտման վտանգի տակ գտնվող իրավունքների առավել արագ պաշտպանությունը՝ ապահովելով այդ կատեգորիաների գործերով արդարադատության մատչելիությունն ու արդյունավետությունը:

Վերոգրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր)`
 


3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նախագծերի մշակմանն օժանդակել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձեւավորված փորձագիտական խումբը եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ  իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կներդրվի դատավորների միջեւ դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման եւ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ որոշակի գումարային շեմը չգերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում` առանց անհարկի ձգձգումների, ապահովող գործիքակազմ:
 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ  

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:
 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
 
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ