Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (1 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-248) կատարել հետեւյալ լրացումները՝
ա) 172-րդ հոդվածի վերնագիրը «պահպանումը» բառից առաջ լրացնել «ստացումը եւ» բառերը:
բ) 172-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31-րդ կետով՝
«31. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները բանկային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ դատարանի որոշման հիման վրա:»:
գ) 228-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Բանկային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունը կամ առգրավումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: