Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2066-07.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 261 ) կետում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը եւ դատավորները» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 4262 -րդ հոդվածի 2-րդ կետում «սահմանադրական» բառը փոխարինել «Սահմանադրական» բառով, «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «սահմանադրական» բառը, «32-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ» բառերը փոխարինել «29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից: