Armenian ARMSCII Armenian
Կ-2066-07.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 26.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը եւ դատավորները» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 49.1-ին գլխի 426.2 -րդ հոդվածի 2-րդ կետում «սահմանադրական» բառը փոխարինել «Սահմանադրական» բառով, եւ նույն կետը «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «սահմանադրական» բառով, իսկ «32-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ» բառերը փոխարինել «29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից: