Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1931-27.11.2017,19.12.2017-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 178.1 հոդվածով.

«Հոդված 178.1. Որդեգրված կամ խնամակալության (հոգաբարձության) հանձնված կամ խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը

1. Որդեգրողի կողմից որդեգրված կամ խնամակալության (հոգաբարձության) հանձնված կամ խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում որդեգրողների կամ խնամակալների (հոգաբարձուի) նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:»։

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «178,» թվից հետո լրացնել «178.1,» թվով.

2) 2-րդ մասի 1-ին կետում «178,» թվից հետո լրացնել «178.1,» թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: