Armenian ARMSCII Armenian
Կ-1931-27.11.2017,19.12.2017-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 178.1-ին  հոդվածով.

«Հոդված 178.1.  Որդեգրված կամ խնամակալության (հոգաբարձության)  հանձնված կամ խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության  իրականացմանը խոչընդոտելը

1. Որդեգրողի  կողմից  որդեգրված  կամ  խնամակալության (հոգաբարձության)  հանձնված կամ խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում որդեգրողների կամ խնամակալների (հոգաբարձուի)  նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «178,» թվից հետո լրացնել «178.1,» թվով.

2) 2-րդ մասի 1-ին կետը «178,» թվից հետո լրացնել «178.1,» թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: