Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի թիվ ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում «երեխայի» բառից հետո լրացնել «կենսական» բառը:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ եւ անմիջական շփումներ պահպանելու իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերի:»:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են, նրանք պետության եւ նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության եւ օգնության իրավունք ունեն:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: