ԳԼՈՒԽ1
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման պահանջների նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը եւ սահմանում Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության , աշխատանքի պետական տեսուչի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հիմնարկների, կազմակերպությունների, այդ թվում` օտարերկրյա, անկախ դրանց կազմակերպականիրավական ձեւից (այսուհետ` կազմակերպություններ), տեղական ինքնակառավարման մարմինների, անհատ ձեռնարկատերերի եւ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձանց վրա:
Աշխատանքի պետական տեսչության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Քաղաքացիական ծառայության վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, սույնօրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ այլ իրավական ակտերով:
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.
ա) տեխնիկական միջոցների անվտանգ շահագործում` աշխատանքի վայրում աշխատանքի միջոցների անվտանգ շահագործում, որի դեպքում բացառվում է աշխատողի վրա արտադրական վտանգավոր եւ վնասակար գործոնների ազդեցությունները, վնաս հասցնելու թաքնված, բայց կանխատեսելի ռիսկի հավանականությունը.
բ) աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմաններ` աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողի կյանքի եւ առողջության պահպանման օրենսդրությամբ նախատեսված չափորոշիչների եւ չափանմուշների իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, տեխնիկական, սանիտարա-հիգիենիկ, բուժ-կանխարգելիչ, հոգեբանական, վերականգնողական եւ այլ միջոցառումների ամբողջություն:
Հոդված 5. Աշխատանքի պետական տեսչության գործունեության հիմնական սկզբունքները
Աշխատանքի պետական տեսչության գործունեության հիմնական սկզբունքներն են.
1) սոցիալական գործընկերություն աշխատանքի պաշտպանության ոլորտում.
2) գործունեության անկախությունը օրենքի պահանջը կատարելիս:
Հոդված 6. Աշխատանքի պետական տեսչության համագործակցությունը այլ մարմինների հետ
Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքի պետական տեսչությունը համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման եւ այլ մարմինների ու հասարակական միավորումների հետ` փոխանակելով համապատասխան տեղեկատվություն:
ԳԼՈՒԽ 2
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 7. Աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկմաննկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`
1) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողության եւ վերահսկողության ոլորտում միասնական քաղաքականության իրականացման ապահովումը.
2) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ոլորտում պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների եւ աշխատողների կոլեկտիվի ներկայացուցիչների հետ համագործակցության ապահովումը.
3) աշխատանքի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության նորմատիվների սահմանումը.
4) սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված լիազորություններ:
Հոդված 8. Աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորածպետական մարմնի լիազորությունները
Աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինի (այսուհետ` լիազորած պետական մարմին) լիազորություններն են`
1) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման միասնական քաղաքականության մշակումը.
2) աշխատանքի անվտանգության ապահովման ուղղված տեխնիկական կանոնակարգերի մշակում.
3) գործատուների, արհեստակցական միությունների աշխատանքի անվտանգության գծով մասնագետների պատրաստման, ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպումը.
4) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ հսկողության եւ վերահսկողության ոլորտում պետական կառավարման եւ ստուգում իրականցնող այլ մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների եւ աշխատողների կոլեկտիվների ներկայացուցիչների հետ համագործակցությունը.
5) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության ապահովումը.
6) ընդհանրացնում է աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման փորձը.
7) աշխատանքի պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
8) աշխատանքի պետական տեսչության մասնագետների մասնագիտական ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպումը.
9) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավականակտերի պահանջներիպահպանման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հասարակությանըիրազեկելը, սեմինարներ եւ խորհրդակցություններ կազմակերպելը.
10) աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ժամանակ օգտագործվող ակտերի, արձանագրության ձեւերի, ձեւաթղթերի, ինչպես նաեւ տեսուչի սահմանված նմուշի վկայականի,աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի եւ կնիքի ձեւերի մշակում եւ հաստատում.
11) սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. Աշխատանքի պետական տեսչության խնդիրները
Աշխատանքի պետական տեսչության խնդիրներն են.
1) գործատուներին, արհեստակցական միություններին եւ աշխատողներին աշխատանքայինօրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման առավել արդյունավետ միջոցների եւ մեթոդների կիրառման մասին տեղեկատվություն ստանալուն աջակցելը.
2) աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների եւ իրավունքների պահպանման եւ պաշտպանության ապահովումը,.
3) աշխատանքայինօրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների կանխարգելումը.
4)աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը :
Հոդված 10. Աշխատանքի պետական տեսչության լիազորությունները
Աշխատանքի պետական տեսչությունը.
1) գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար կազմակերպում է աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարներ.
2) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ. գործատուներին, արհեստակցական միություններին` աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում կազմակերպում է մեթոդական օգնություն, տալով համապատասխան տեղեկատվություն եւ խորհրդատվություն.
3) լիազոր մարմին առաջարկություն է ներկայացնում աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ.
4) վերլուծում է աշխատանքային օրենսդրության խախտումներիպատճառները եւ գործատուին առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման,աշխատողների խախտված իրավունքների վերականգման վերաբերյալ.
5 ) ուսումնասիրում եւ վերլուծում է արտադրությունում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների պատճառները եւ գործատուին ներկայացնում դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ.
6) ուսումնասիրում է աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ եւ անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման եւ շահագործման վիճակը.
7) իր գործունեության ապահովման նպատակով եռամսյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձ ըստ մասնագիտությունների, արտադրությունում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդություններիմասին.
8) աշխատանքի առողջ եւ անվտանգ նորմատիվների պահանջների խախտման մասին փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում,ըստ հաստատված նորմատիվների, սահմանում է խախտումների վերացման ժամկետներ, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ժամանակավորապես դադարեցնում էկազմակերպության կամ դրա արտադրական ստորաբաժանման աշխատանքները մինչեւ խախտումների վերացումը.
9) հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ.
10) հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում գործատուի մոտ աշխատանքի ընդունման, աշխատատանքային գրքույկների, աշխատատանքային պայմանագրերի եւ հրամանագրքերի վարման կարգիպահպանման, անօրինական (թաքնված զբաղվածություն) աշխատանքների կատարման, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում աշխատավարձի հաշվարկմանու վճարման նկատմամբ:
11) օրենսդրությամբ սահմանված կարգով հսկում եւ վերահսկում է կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ աշխատողների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ.
12) հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում աշխատատեղերում աշխատանքի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ»:
13) հսկողություն եւվերահսկողություն է իրականացնում արտադրությունում դժբախտ դեպքերի հաշվառման եւ քննման Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգի պահպանման եւ օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ.
14) հսկողություն եւվերահսկողություն է իրականացնում մինչեւ 18 տարեկան անձանց, ինչպես նաեւկանանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ.
15) ուսումնասիրում է աշխատավայրում սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունման խտրականության դեպքերը եւ միջոցներ ձեռնարկում աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ.
16) հսկողություն եւվերահսկողություն է իրականացնում աշխատանքի վայրում աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի տրամադրման եւ օգտագործման կարգի պահպանման նկատմամբ, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով.
17) գործատուներից պահանջում է ձեռնարկելուհամապատասխան միջոցներ վերացնելու ուսումնասիրության եւ (կամ) ստուգումների արդյունքում աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները եւ թերությունները, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը.
18) ստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների մասին նյութեր է ներկայացնում իրավապահ մարմիններին.
19) օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հայցով դիմում է դատարան.
20) կազմում է տարեկան հաշվետվություններ տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին.
21) կատարում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում է քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումները, բողոքները եւ առաջարկները.
Հոդված 11. Աշխատանքի պայմանների փորձաքննություն
1. Աշխատանքի պետական տեսչությունը գործատուի աշխատատեղում սահմանված կարգով հաստատված աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների նորմատիվների կիրառման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իր լիազորությունների սահմաններում միջնորդություն է ներկայացնում փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեցող համապատասխան մարմին աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար:
2. Փորձաքննությունը իրականացվում է պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցներով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 12.Աշխատանքի պետական տեսչության գործունեության մասին հաշվետվությունը
Աշխատանքի պետական տեսչությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո իր տարեկան գործունեության մասին երեք ամսվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում պետական լիազոր մարմին, որն այն հրապարակում է մամուլում:
Գործունեության ամենամյա հաշվետվությունը ներառում է աշխատանքի պետական տեսչության գործունեության մասին` այդ թվում,
1) տեսչական ստուգումների, վերստուգումների եւ գործատուներին ներկայացված միջնորդագրերի մասին,
2) թույլ տրված խախտումների եւ կիրառված վարչական տույժերի մասին,
3) արտադրությունում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների թվաքանակի եւ դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումներիմասին :
ԳԼՈՒԽ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը լիազորած պետական մարմնի առանձնացված ստորաբաժանում է: Աշխատանքի պետական տեսուչները քաղաքացիական ծառայողներ են:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կառուցվածքը կազմված է աշխատանքի գլխավոր պետական տեսուչից` աշխատանքի պետական տեսչության պետ, աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալներից, աշխատանքի պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներիցեւ տարածքային մարմիններից:
Հոդված 14. Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը
Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը`
1) կազմակերպում եւ ղեկավարում է աշխատանքի պետական տեսչության աշխատանքները եւ պատասխանատվություն է կրում դրա գործնեության համար.
2) գործում է աշխատանքի պետական տեսչության անունից եւ ներկայացնում այն.
3) ապահովումեւ խրախուսում է աշխատանքի տեսչության ծառայողների եւ գործատուների ու աշխատողների կամ նրանց կազմակերպությունների միջեւ արդյունավետ համագործակցությունը.
4) փորձաքննություն իրականացնող համապատասխան մարմնին ներկայացնում է միջնորդությունգործատուի աշխատատեղում աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների փորձաքննություն իրականացնելու համար.
5)արտադրությունում աշխատողի կյանքին եւ առողջությանը անմիջական վտանգ սպառնացողխախտումների հայտնաբերման դեպքում` համապատասխան փորձաքննական եզրակացության կամ ստուգման ակտիառկայության պայմաններում, սահմանում է խախտումների վերացման կատարման ժամկետներ, ըստ հաստատված նորմատիվների, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ժամանակավորապես դադարեցնում է կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները մինչեւ խախտումների վերացումը.
6) ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքի անվտանգության սահմանված կարգով հաստատված կանոններով եւ հրահանգներով նախատեսված վերապատրաստում չանցած աշխատողների աշխատանքային գործունեությունը` մինչեւ նրանց սահմանված կարգով վերապատրաստումը եւ հրահանգավորումը.
7) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների արձանագրման դեպքում նշանակում է վարչական տույժեր՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան.
8) կազմակերպության կամ նրա առանձին ստորաբաժանման գործունեության ժամանակավոր դադարեցմանմասին որոշումը ուժը կորցրած է ճանաչվում` օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշմամբ կամ դատական ակտով:
9) իր իրավասության սահմաններում ընդունում է գործատուի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.
10) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 15. Աշխատանքի պետական տեսուչի իրավունքները
1. Աշխատանքի պետական տեսուչը իրավունք ունի
1) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով, սահմանված նմուշի վկայականի եւ ստուգման հանձնարարագրի (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) ներկայացմամբ, օրվա ցանկացած աշխատանքային ժամին գործատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ անարգել մուտք գործել գործատուի գրասենյակային, առեւտրային, արտադրական, պահեստային եւ այլ ստորաբաժանումներ այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն .
2) ստուգման անցկացման համար իր իրավասության շրջանակներում գործատուից կամ նրա ներկայացուցչից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել եւ ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ եւ վերցնել փաստաթղթերի կրկնօրինակներ եւ այլ անհրաժեշտ նյութեր, ինչպես նաեւ փորձաքննության համար դուրս բերել օգտագործվող, կամ մշակվող նյութերի նմուշներ, կազմելով համապատասխան արձանագրություն : Արձանագրության ձեւը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
3) առանձին, կամ վկաների ներկայությամբ գործատուներին, կամ ձեռնարկության անձնակազմին հարցեր տալ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման վերաբերյալ:
4) անհրաժեշտության դեպքում`, հսկողական եւ վերահսկողական աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավել անկախ փորձագետներ, մասնագետներ եւ թարգմանիչներ, արհեստակցական միությունների ներկայացուցիչներ.
5) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելաշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների համապատասխանությունը հաստատված նորմատիվների պահանջներին.
6) կազմակերպել աշխատանքի կատարման առողջ եւ անվտանգ պայմանների փորձաքննություն եւ արդյունքների մասին սահմանված կարգով տեղեկացնել գործատուներին
7) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգման նպատակով ներկայացնել գործատուներին (նրանց ներկայացուցիչներին) պարտադիր քննարկման ենթակա միջնորդագրեր.
8) գործատուի եւ աշխատողների ներկայացուցիչների հրավերով մասնակցել նրանց միջեւ կոլեկտիվ պայմանագրերի կնքման նպատակով տարվող բանակցություններին, ինչպես նաեւ կոլեկտիվ աշխատանքային վեճերի քննարկմանը.
9) աշխատանքային օրենսդրությանեւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի բացահայտված խախտումները եւ թերությունները վերացնելու նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա գրավոր հանձնարարականներ եւ հետեւել դրանց կատարմանը.
10) միջնորդել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնելու առանձին կազմակերպությունների, ստորաբաժանումների աշխատանքները՝ աշխատողի կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում, մինչեւ դրանց վերացումը.
11) միջնորդել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` ժամանակավորապես դադարեցնելու աշխատանքի անվտանգությանկանոններով եւ հրահանգներով նախատեսված վերապատրաստում չանցած աշխատողների աշխատանքային գործունեությունը, մինչեւ նրանց համապատասխան վերապատրաստում անցնելը.
12) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի խախտումների արձանագրման դեպքում միջնորդել վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան վարչական տույժեր նշանակելու համար.
13) իր իրավասությունների շրջանակներում ընդունել որոշումներ, օրենքով սահմանվածդեպքերումեւկարգով հայց ներկայացնել դատարան.
2. Աշխատանքի պետական տեսուչը ունի միասնական նմուշի վկայական, ինչպես նաեւ կնիք իրհամապատասխան համարի նշումով եւ աշխատանքի պետական տեսչության համապատասխան տարածքայինմարմնիանվանումով:
1. Աշխատանքի պետական տեսուչը իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է.
1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները.
2) պահպանել գործատուի, աշխատողների օրենքով սահմանված իրավունքները.
3) աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրական խախտումների մասին ահազանգողների վերաբերյալ չհրապարակել տեղեկություններ եւ չհայտարարել, որ ստուգումը կատարվում է ահազանգի հիման վրա.
4) պաշտոնավարման ընթացքում եւ պաշտոնաթողությունից հետո հինգ տարվա ընթացքում պահպանելպաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած օրենքով պահպանվող պետական, ծառայողական եւ առեւտրային գաղտնիքները.
5) չխոչընդոտել կազմակերպությանեւ նրա աշխատողների բնականոն աշխատանքին.
6) իրականացնել անկողմնակալ հսկողություն եւ վերահսկողություն աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
7) ստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների մասին նյութերը ներկայացնել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին եւ իրավապահ մարմիններին.
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսուչները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ու դեպքերում ունեն նաեւ այլ պարտականություններ:
Հոդված 17. Աշխատանքիպետականտեսուչի անկախությունը
Աշխատանքի պետական տեսուչը հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելիս հանդես է գալիս պետության անունից, գտնվում է պետության պաշտպանության ներքո, անկախ է պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից եւ ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:
Հոդված 18. Աշխատանքի պետական տեսուչի պատասխանատվությունը եւ գործողությունների բողոքարկումը
1. Աշխատանքի պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն է կրում իր անօրինաչափ գործողության կամ անգործության համար:
2. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին, վերադասության կարգովեւ (կամ)դատարան:
3.Աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
ԳԼՈՒԽ5
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 19. Գործատուի պարտականությունները եւ պատասխանատվությունը
1. Գործատուն պատասխանատվություն է կրում աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ապահովման համար:
2. Գործատուն պարտավոր է աշխատանքի պետական տեսչությանը եռամսյակը մեկ ներկայացնել ` հաշվետվություն սույն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:
Հոդված 20. Աշխատանքի պետական տեսուչի անօրինաչափ գործողության հետեւանքով պատճառած վնասի հատուցումը
Աշխատանքի պետական տեսուչի անօրինաչափ գործողության հետեւանքով գործատուին եւ աշխատողին պատճառած վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 21. Աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության ձեւերը
1. Աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողությունն եւ վերահսկողությունն իրականացվում է ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով սահմանված կարգով:
Աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանները սահմանող նորմատիվների կիրառման նկատմամբ ստուգումներ իրականացվում են այդ նորմատիվները սահմանված կարգով հաստատվելուց հետո:
2. Ստուգումները լինում են թեմատիկ /ծրագրային ստուգումներ (այսուհետ՝ ծրագրային ստուգում) եւ ըստ անհրաժեշտության ստուգումներ:
3. Նոր ստեղծվող կազմակերպություններում աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ ծրագրային ստուգումներն իրականացվում են կազմակերպության գործունեությունն սկսելուց վեց ամիս հետո:
4. Պետական եւ ծառայողական գաղտնիքի հետ առնչվող ստուգումներ կատարելու իրավասություն ունեն միայն պետական լիազորված մարմնի ղեկավարի կողմիցհամապատասխան թույլտվություն ունեցող աշխատանքի պետական տեսուչները օրենքով սահմանված կարգով:
Հոդված 22. Ծրագրային ստուգումների իրականացման հիմքերը
Ծրագրային ստուգումները իրականացվում ենտեսչությանաշխատանքային ծրագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչի կողմից հաստատված ստուգումների ժամանակացույցով:
Հոդված 23. Ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման հիմքերը
Ըստ անհրաժեշտության ստուգումների համար հիմք է հանդիսանում՝ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, արհեստակցական միությունների, տվյալ կազմակերպության աշխատողների կողմից ստացված ահազանգ - դիմումները` կապված աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների ակնհայտ խախտումների, կամ անօրինական աշխատանքի կատարման, ինչպես նաեւ արտադրական այնպիսի իրադրությունների ստեղծման, որոնք կարող են առաջացնել արտադրության տարածքում գտնվող անձանց կյանքի եւ առողջության համար ծանր կամ վտանգավոր հետեւանքներ:
Հոդված 24. Ուսումնասիրությունների միջոցով աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պետական հսկողության եւ վերահսկողության իրականացման կարգը.
1. Ուսումնասիրության ընթացքում աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում աշխատանքի պետական տեսուչը գրավոր նախազգուշացնում է համապատասխան գործատուին խախտման մասին, նշելով խախտման հետեւանքները վերացնելու միջոցառումները եւ կատարման ժամկետները ըստ հաստատված նորմատիվների:
2. Գրավոր նախազգուշացումն ստանալուց հետո սահմանված ժամկետում գործատուի կողմից խախտման հետեւանքները չվերացնելը կամ դրա վերաբերյալ աշխատանքի պետական տեսուչին չտեղեկացնելը` հիմք է ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու համար:
Հոդված 25. Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների խախտում թույլ տված գործատուի աշխատանքների ժամանակավորապես դադարեցման կարգը
1. Ստուգվող գործատուի կամ նրա առանձին ստորաբաժանման աշխատանքների ժամանակավորապես դադարեցման վերաբերյալ աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշման մեկ օրինակը երկօրյա ժամկետում հանձնվում է գործատուին կամ նրա ներկայացուցչին, որը ստանալու մասին որոշման երկրորդ օրինակի վրա կատարում է համապատասխան նշագրում, որոշումը ենթակա է անհապաղ կատարման:
2. Որոշումը ստանալուց հետո` գործատուն կամ նրա ներկայացուցիչը` եթե այդ որոշումը դատական կարգով չի բողոքարկում, որոշման կատարման մասին գրավոր տեղեկացնում է աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները չկատարելու դեպքում ժամանակավորապես դադարեցման մասին որոշման պահանջի կատարումն իրականացվում է աշխատանքի պետական տեսչության համապատասխան տարածքային մարմնի պետի մասնակցությամբ:
4. Գործատուի աշխատանքների ժամանակավորապես դադարեցման մասին որոշումը ուժը կորցրած է ճանաչվում աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշմամբ կամ դատական կարգով:
5. Աշխատանքի պետական տեսուչի կողմից կապարակնքման միջոցով գործատուի աշխատանքների ժամանակավորապես դադարեցման որոշման պահանջների կատարումն իրականացնելու դեպքում, կազմվում է նաեւ կապարակնքման ակտ:Կապարակնքման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
6. Աշխատանքի պետական տեսուչի կապարակնիքի, կապարակնքման ակտի եւ ստուգման ակտի ձեւերը հաստատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
Հոդված 26. Օրենքի ուժիմեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: