Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) «բնապահպանական պետական տեսչություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին պարբերության «բնապահպանական վերահսկողություն» հասկացությունից հանել «(բացառությամբ ընդերքօգտագործման համար)» բառերը.
2) երկրորդ պարբերության «լիազորված պետական մարմնի ստորաբաժանում» բառերը փոխարինել «մարմին» բառով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում «բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով։
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հանրապետական» բառը։
Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագրից հանել «պաշտոնների դասակարգումը,» բառերը։
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ լիազոր մարմնի սահմանած մեթոդական ցուցումներով ու հրահանգներով» բառերը։
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ձեւը եւ այն կրելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազոր մարմնի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչի տեղակալին» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա տեղակալին» բառերով։
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ա» ենթակետից հանել «(բացառությամբ ընդերքօգտագործողների)», իսկ «բ» ենթակետից՝ «(բացառությամբ ընդերքօգտագործման)» բառերը:
Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «լիազոր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կառավարման խորհրդի» բառերով, իսկ «եւ լիազոր մարմնի ու» բառերը՝ «բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ու» բառերով.
2) 2-րդ մասի «ստուգում իրականացնելու մասին հրամանը տալիս է լիազոր մարմնի ղեկավարը, իսկ հանձնարարագիրը՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ` տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը» բառերը փոխարինել «ստուգում իրականացնելու վերաբերյալ հրամանը կամ հանձնարարագիրը տալիս է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.
3) 3-րդ մասի «լիազոր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Առանձնահատուկ դեպքերում ստուգումն անցկացվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով:».
2) 8-րդ մասի «հրահանգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «կարգը հաստատում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով։
Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «բնապահպանական գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ տարածքային բնապահպանության տեսուչը» բառերով:
Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաեւ սույն հոդվածով սահմանված որոշումներ (այսուհետ` որոշումներ) կայացնելու իրավասություն ունեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը՝ տեսչական մարմնի ղեկավարի սահմանած դեպքերում եւ կարգով։».
2) 7-րդ մասի «սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «հաստատում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով։
Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում «լիազոր մարմնի ղեկավարը» եւ «Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով, իսկ 4-րդ մասում «լիազոր» բառը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով։
Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում «լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:
Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով:
Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածում`
1) 1-ին եւ 2-րդ մասերի «ա» կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին եւ 2-րդ մասերի «գ» կետերը «կենսառեսուրսների» բառից հետո լրացնել «, օգտակար հանածոների» բառերով:
Հոդված 20. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
2) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 21. Օրենքի 35-րդ եւ 36-րդ հոդվածների 4-րդ մասերում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով։
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։