Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (1985 թվականի դեկտեմբերի 6, այսուհետ` օրենսգիրք) 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 41 . Աշխատանքային օրենոդրության եւաշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը
Աշխատանքային օրենսդրության եւաշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը `
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Աշխատանքային օրենսդրության եւաշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել 96.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 96.1 Աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը
Աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակումգործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
Աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը մեկից ավելի անգամխախտելը
առաջացնում է տուգանքի նշանակում` գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 1698 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր սոցիալական ապահովության քարտի համարը:»:
Հոդված 4 . Օրենսգրքի 182.1-րդ հոդվածի վերնագիրը եւտեքստը «բնապահպանական տեսչական մարմինների» բառերից հետո լրացնել «աշխատանքի պետական տեսչության» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 198-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 198. Առանց անձնագրի կամ առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման աշխատանքի ընդունելը
Գործատուի կողմից առանց անձնագրիկամ առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման քաղաքացիներին աշխատանքի ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձիհիսունապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ198.2 հոդվածով.
«Հոդված 198.2. Սոցիալական ապահովության քարտերի եւ սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգը խախտելը
1. Գործատուի կողմից քաղաքացու սոցիալական քարտի համարը աշխատավարձի անձնական քարտում, կամ աշխատավարձի հաշվեցուցակում, կամ աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների վճարման տեղեկագրում օրենսդրությամբ սահմանված կարգով չնշելով կամ դրանցում սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով քաղաքացուն աշխատավարձ եւ դրան հավասարեցված եկամուտ վճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
2. Գործատուի կողմից քաղաքացու սոցիալական քարտի համարը չնշելով կամ սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկային, պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններին անձնավորված հաշվետվություններ, տեղեկություններ, հայտարարագրեր ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձիքսանապատիկի չափով.
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
3. Օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու կողմից հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններին ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերումսոցիալական ապահովության քարտի համարըչնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.
4. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից առանց սոցիալական ապահովության քարտի համարի` օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառման քաղաքացուն կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելը կամ վճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
5. Օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում գործատուի կողմից քաղաքացուց սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտի համար պահանջելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:
Հոդված 7 . Օրենսգիրքի 219-րդ հոդվածի 1-ին մասում «195-199» թվերը փոխարինել «195-197, 199» թվերով:
Հոդված 8 . Օրենսգիրքի 230-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« Հոդված 230. Աշխատանքի պետական տեսչությունը
Աշխատանքի պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 41, 96.1, 169.5, 169.6, 169.7, 169.8, 182.1, 198 հոդվածներով եւ 198.2 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Աշխատանքի պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւվարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը, նրա տեղակալները եւ աշխատանքի պետական տեսչության տարածքային մարմինների ղեկավարները»:
Հոդված 9.
Օրենսգիրքի 223-րդ հոդվածի առաջին մասում «189.8» թվից հետո լրացնել «եւ 198.2-րդ հոդվածի չորրորդ եւ հինգերորդ մասերով» բառերով:
Հոդված 10.
Օրենսգրքի 231-րդ հոդվածում «96» թիվը փախարինել «96 (լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասով)» բառերով:
Հոդված 11. Օրենսգիրքի 244.2-րդ հոդվածի առաջին մասում «182.1» թվից հետո լրացնել «198.2-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով» բառերով:
Հոդված 12. Օրենսգիրքի 244.3-րդ հոդվածից «169.5, 169.8» թվերը հանել, «182.1» թվից հետո լրացնել «198.2-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով» բառերով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը: