ՀՈԴՎԱԾ 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 14-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի «ա» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «ա) մշակում եւ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի քաղաքականությունը».
2) 1-ին մասում ուժը կորցրած ճանաչել «գ» կետը.
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) վերնագրում եւ 1-ին նախադասության մեջ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ »
2) 1-ին մասի «ժ» եւ «ժա» կետերից, հանել «եւ հատուկ», «,հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը.
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հանել «,հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը.
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական» բառով.
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 19.1 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ֆինանսական միջոցները կուտակվում են պետակամ ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացված հատուկ հաշվին:».
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) «դ» եւ «ե» կետերում հանել «եւ հատուկ», «,հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը.
2) «ը» կետում հանել «եւ հատուկ» բառերը.
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) «ա» կետից հանել «եւ հատուկ», «,հատուկ սարքավորումների» բառերը».
2) «բ» կետից հանել «եւ հատուկ», «,հատուկ սարքավորումներին» բառերը».
3) «գ» կետից հանել«եւ հատուկ», «,հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ» բառերը.
4) «ե» կետից հանել «եւ հատուկ», «,հատուկ սարքավորումներն ու տեխնոլոգիաները» բառերը։
Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասից, 28-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից եւ 29-րդ հոդվածից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների եւ տեխնոլոգիաների» բառերը:
Հոդված 10. Օրենքի 10-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ՀԱՏՈՒԿ», «,ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ» բառերը։
Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածի՝
1) վերնագրից եւ 2-րդ մասից հանել «եւ հատուկ», «,սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը.
2) 1-ին մասից հանել «եւ հատուկ», «, սարքավորումներն ու տեխնոլոգիաները» բառերը։
Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածի՝
1) վերնագրից հանել «եւ հատուկ», «,հատուկ սարքավորումների եւ տեխնոլոգիաների» բառերը.
2) 1-ին մասից, 1-ին մասի «գ» եւ «դ» կետերից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների եւ տեխնոլոգիաների» բառերը.
3) 1-ին մասի «ա կետից» հանել «,սարքավորումները եւ տեխնոլոգիաները» բառերը.
ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման օրը: